ՖՀՄՍ Դասընթաց Գործող Մասնագետների Համար (IFRS) - Մոդուլ 2
Դասընթացի նկարագրություն
Ներկայիս տնտեսական մրցակցության պայմաններում հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարևորությունը օրեցօր ավելանում է, քանի որ ճշգրիտ և տեղին կազմված ֆինանսական հաշվետվությունները նպաստում են ճիշտ տնտեսական որոշումների կայացմանը:
Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելու համար կիրառում են ՖՀՄՍ- ներ (Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ):
Այս դասընթացը մասնակիցներին է տրամադրում ամբողջական ՖՀՄՍ-ներում առաջադրված բարդ պահանջների վերաբերյալ համապարփակ գիտելիքներ, որոնք ամրապնդվում են գործնական օրինակներով:
Դասընթացի նպատակներ
Ամբողջական ՖՀՄՍ-ների դասընթացը հնարավորություն է տալիս դասընթացի մասնակցիներին ձեռք բերել այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնց շնորհիվ կազմակերպությունը կարող է ունենալ անսխալ ֆինանսական հաշվառում և ՖՀՄՍ- ներին համապատասխան ֆինանսական հաշվետվություններ, որոնք զերծ կլինեն էական սխալներից և թերություններից և կազմակերպության ղեկավարությանն ու ֆինանսական հաշվետվությունների այլ օգտագործողներին կապահովեն ճիշտ և տեղին ֆինանսական տեղեկատվությամբ:
Նպատակային խումբ
ՖՀՄՍ-ների դասընթացը նախատեսված է բազային գործնական փորձ և/կամ գիտելիքներ ունեցող ավագ և գլխավոր հաշվապահների, ֆինանսական հաշվետվություններ կազմող և վերլուծող մասնագետների, ինչպես նաև աուդիտորների` մասնագիտական որակավորումը բարձրացնելու համար: Ելնելով տարբեր կազմակերպությունների գործունեությունների առանձնահատկություններից՝ դասընթացը բաղկացած է մի քանի առանձին մոդուլներից` ըստ կիրառելիության:
Դասընթացի թեմաներ
Մոդուլ 2-ում ներառված են այլ թեմաներ, որոնք կիրառելի կլինեն տարբեր կազմակերպություններում՝ կախված գործունեության բնույթից:
- ՀՀՄՍ40 – Ներդրումային գույք
- ՀՀՄՍ23 – Փոխառության ծախսումներ
- ՖՀՄՍ13 –Իրական արժեք
- ՀՀՄՍ20 – Պետական շնորհներ
- ՀՀՄՍ41 – Գյուղատնտեսություն
- ՖՀՄՍ6/ՖՀՄՄԿ20 -Օգտակար հանածոների արդյունահանում
- ՖՀՄՍՄԿ12/ՄՄԿ29 –Կոնցեսիայի համաձայնություններ
- ՀՀՄՍ12 – Շահութահարկ*
- ՀՀՄՍ34/ՖՀՄՍՄԿ10 – Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ
- ՖՀՄՍ2 – Բաժնետոմսերի վրա հիմնված վճարումներ
- ՀՀՄՍ33 – Մեկ բաժնետոմսի շահույթ
- ՀՀՄՍ19 – Աշխատակիցներին հատուցումներ
- ՀՀՄՍ36 -Ակտիվների արժեզրկում
- ՖՀՄՍ8 -Գործառնական սեգմենտներ
Դասընթացի ավարտին մասնակիցները կարողանում են արդյունավետորեն
- իրականացնել կազմակերպության գործունեության հաշվապահական հաշվառումը,
- մշակել և կիրառել առավել ճշգրիտ հաշվապահական հաշվառման քաղաքականություն,
- կազմել ՖՀՄՍ-ների պահանջներին համապատասխանող ֆինանսական հաշվետվություններ,
- նախապատրաստել կազմակերպության հաշվապահական համակարգերը՝ ՖՀՄՍ-ների պահանջներում շարունակաբար կատարվող փոփոխությունները կիրառելու համար:
Դասընթացի մեթոդաբանություն
Դասընթացն անցկացվում է թեմաների մանրամասն ներկայացմամբ, շարունակական հարց ու պատասխաններով և գործնական օրինակների դիտարկմամբ: Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն դասընթացի հեղինակի կողմից մշակված ուսումնական նյութեր, որոնք նաև կհանդիսանան օգտակար ուղեցույցներ հետագա աշխատանքի ընթացքում:
No Reviews found for this course.