ՖՀՄՍ Դասընթաց Գործող Մասնագետների Համար (IFRS) - Մոդուլ 1
Դասընթացի նկարագրություն
Ներկայիս տնտեսական մրցակցության պայմաններում հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարևորությունը օրեցօր ավելանում է, քանի որ ճշգրիտ և տեղին կազմված ֆինանսական հաշվետվությունները նպաստում են ճիշտ տնտեսական որոշումների կայացմանը:
Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելու համար կիրառում են ՖՀՄՍ- ներ (Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ):
Այս դասընթացը մասնակիցներին է տրամադրում ամբողջական ՖՀՄՍ-ներում առաջադրված բարդ պահանջների վերաբերյալ համապարփակ գիտելիքներ, որոնք ամրապնդվում են գործնական օրինակներով:
Դասընթացի նպատակներ
Ամբողջական ՖՀՄՍ-ների դասընթացը հնարավորություն է տալիս դասընթացի մասնակցիներին ձեռք բերել այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնց շնորհիվ կազմակերպությունը կարող է ունենալ անսխալ ֆինանսական հաշվառում և ՖՀՄՍ- ներին համապատասխան ֆինանսական հաշվետվություններ, որոնք զերծ կլինեն էական սխալներից և թերություններից և կազմակերպության ղեկավարությանն ու ֆինանսական հաշվետվությունների այլ օգտագործողներին կապահովեն ճիշտ և տեղին ֆինանսական տեղեկատվությամբ:
Նպատակային խումբ
ՖՀՄՍ-ների դասընթացը նախատեսված է բազային գործնական փորձ և/կամ գիտելիքներ ունեցող ավագ և գլխավոր հաշվապահների, ֆինանսական հաշվետվություններ կազմող և վերլուծող մասնագետների, ինչպես նաև աուդիտորների` մասնագիտական որակավորումը բարձրացնելու համար: Ելնելով տարբեր կազմակերպությունների գործունեությունների առանձնահատկություններից՝ դասընթացը բաղկացած է մի քանի առանձին մոդուլներից` ըստ կիրառելիության:
Դասընթացի թեմաներ
Մոդուլ 1-ում ներառված են ամենակիրառելի թեմաները, որոնք անհրաժեշտ են ամենօրյա հաշվապահական աշխատանքում՝ անկախ կազմակերպության գործունեության բնույթից:
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման հիմունքներ: ՖՀՄՍ-ների կառուցվածքը
- ՀՀՄՍ1 – Ֆինանսական հաշվետվությունների ներկայացումը
- ՀՀՄՍ8 – Փոփոխություններ հաշվապահական քաղաքականությունում, գնահատումներում և էական սխալներ
- ՀՀՄՍ10 – Հաշվետու ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքեր
- ՀՀՄՍ7 – Հաշվետվություն դրամական հոսքերի մասին
- ՀՀՄՍ2 – Պաշարներ
- ՀՀՄՍ16 – Հիմնական միջոցներ
- ՀՀՄՍ38/ՄՄԿ32 -Ոչ նյութական ակտիվներ*
- ՖՀՄՍ15 – Հասույթ
- ՖՀՄՍ5 – Վաճառքի համար պահվող ոչ-ընթացիկ ակտիվներ, ընդհատված գործառնություններ
- ՖՀՄՍ16 – Վարձակալություն
- ՀՀՄՍ37/ՖՀՄՍՄԿ1 – Պահուստներ
- ՀՀՄՍ21/ՖՀՄՍՄԿ10 – Արտարժույթով գործարքներ*
- ՖՀՄՍ9 – Ֆինանսական գործիքներ*
Դասընթացի ավարտին մասնակիցները կարողանում են արդյունավետորեն
- իրականացնել կազմակերպության գործունեության հաշվապահական հաշվառումը,
- մշակել և կիրառել առավել ճշգրիտ հաշվապահական հաշվառման քաղաքականություն,
- կազմել ՖՀՄՍ-ների պահանջներին համապատասխանող ֆինանսական հաշվետվություններ,
- նախապատրաստել կազմակերպության հաշվապահական համակարգերը՝ ՖՀՄՍ-ների պահանջներում շարունակաբար կատարվող փոփոխությունները կիրառելու համար:
Դասընթացի մեթոդաբանություն
Դասընթացն անցկացվում է թեմաների մանրամասն ներկայացմամբ, շարունակական հարց ու պատասխաններով և գործնական օրինակների դիտարկմամբ: Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն դասընթացի հեղինակի կողմից մշակված ուսումնական նյութեր, որոնք նաև կհանդիսանան օգտակար ուղեցույցներ հետագա աշխատանքի ընթացքում:
No Reviews found for this course.