fbpx
90,000 AMD
Take this course
  • Training 5 or more people?
  • ՖՀՄՍ 7, 9, 32 Ֆինանսական Գործիքներ Գործող Մասնագետների Համար (IFRS)

    0( 0 REVIEWS )
    0 STUDENTS

     Դասընթացի նկարագրություն

    Մասնակիցները ֆինանսական գործիքների հաշվառման ոլորտում կխորացնեն իրենց կիրառական գիտելիքները: Մասնակիցներին կտարամադրվեն հատուկ մշակած ուսումնական նյութեր, որոնք կօգնեն հեշտությամբ յուրացնել ուսումնասիրվող թեմաների բարդ և բազմաքայլ պահանջները, ինչպես նաև հանդիսանան օգտակար ուղեցույց հետագա աշխատանքի ընթացքում: Կներկայացվեն ՀՀՄՍ-32, ՖՀՄՍ-7 և ՖՀՄՍ-9 պահանջները, ինչպես նաև ՖՀՄՍ-2, ՖՀՄՍ-13, ՖՀՄՄԿ-16 և ՖՀՄՄԿ-19 որոշ դրույթներ:

     

    Նպատակային խումբ

    • Ֆինանսական կազմակերպություններում ընդգրկված աշխատակիցներ,
    • Բազային գործնական փորձ և/կամ գիտելիքներ ունեցող ավագ և գլխավոր հաշվապահներ,
    • Ֆինանսական հաշվետվություններ կազմող և վերլուծող մասնագետներ,
    • Աուդիտորներ,
    • Մեթոդաբաններ,
    •  Ֆինանսական տնօրեններ,
    • Վերլուծաբաններ:

     

    Դասընթացի նպատակ

    Դասընթացի նպատակն է` աջակցել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների` IFRS-ի կիրառմանը Հայաստանում` օգնելով մասնագետներին ստանալ համակարգված գիտելիքներ ֆինանսական գործիքներով առաջացող գործարքների հաշվառման և ներկայացման վերաբերյալ, որի արդյունքնում կազմակերպությունը կկարողանա կազմել և ներկայացնել ճիշտ և տեղին ֆինանսական տեղեկատվություն կազմակերպության ղեկավարությանը, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների այլ օգտագործողներին:

     

    Մասնակիցները կսովորեն

    • Հիմանական սահմանումներ,
    • Սահմանումների պարզաբանումներ և օրինակներ,
    • Սահմանումների բացառություններ և ներկայցում,
    • Պարունակվող ածանցյալ գործիքներ,
    • Ֆինանսական գործիքների սկզբանակն չափումը,
    • Իրական արժեք,
    • Ֆինանսական ակտիվների դասակարգումը – բիզնես մոդել,
    • Ֆինանսական պառտավորությունների դասակարգումը,
    • Ֆինանսական ակտիվների հետագա չափումը,
    • Ֆինանսական պարտավորությունների հետագա չափումը,
    • Ամորտիզացված արժեք,
    • Օգուտներ և վնասներ,
    • Վերադասակարգումներ,
    • Ապաճանաչում,
    • Շարունակվող ներգրավվածության հաշվառում,
    • Ֆինանսական ակտիվների արժեզրկում – ակնկալվող պարտքային կորուստ,
    • Հեջավորում,
    • Այլ բացահայտումներ

    No Reviews found for this course.

    top
    X