Ֆինանսական կառավարում ոչ մասնագետների համար
Դասընթացի նկարագրություն`
Այս դասընթացի նպատակն է սովորեցնել դասընթացի մասնակիցներին ֆինանսական կառավարման բոլոր հիմնական ուղղությունները: Դասընթացը ներառում է ֆինանսական հաշվետվությունների պատրաստման սկզբունքները, դրանց վերլուծությունը, արդյունավետ կառավարչական հաշվետվությունների պատրաստման սկզբունքները, բյուջետավորման և կանխատեսումների մասին պրակտիկ գիտելիքներ, ինչպես նաև ներդրումների գնահատման տեխնիկաներ:
Դասընթացի օգտակարությունը Ձեր և Ձեր ընկերության համար
Այս դասընթացը հնարավորություն է տալիս մասնակիցներին հասկանալու ֆինանսական կառավարում առարկան և դրա կիրառությունը գործնականում: Ձեռքբերված գիտելիքներն ու հմտությունները թույլ կտան աշխատանքային գործընթացում հասկանալու, կիրառելու և մեկնաբանելու ֆինանսական կառավարման տարրերը և տեխնիկաները անկախ մասնագիտությունից: Այս ամենից շահելու է ոչ միայն մասնագետը, այլև ամբողջ ընկերությունը, քանզի կազմակերպության աշխատակիցների ֆինանսական գրագիտության բարձրացումը կնպաստի ընկերության ներսում ֆինանսական և ոչ ֆինանսական բաժինների արդյունավետ փոխհամագործակցությանը, ինչպես նաև որոշումների կայացման արդյունավետության բարձրացմանը:
Նպատակային խումբ
Այս դասընթացը նախատեսված է ինչպես ոչ ֆինանսիստների, այնպես էլ ֆինանսական կառավարման հետ առընչություն ունեցող մասնագետների համար:
Ֆինանսական կրթություն չունեցող մասնագետները կսովորեն օգտագործել ֆինանսական ցուցանիշները որոշումներ կայացնելիս, կտիրապետեն ծախսերի տեսակներին և կառավարչական հաշվետվությունների արդյունավետ պատրաստման և ներկայացման հմտություններին, ինչպես նաև կծանոթանան ֆինանսական կառավարման բազմաթիվ այլ գաղափարների հետ:
Այս դասընթացը կարող է օգտակար լինել նաև հաշվապահների համար, եթե վերջիններս պատրաստում և վերլուծում են ֆինանսական հաշվետվություններ:
Այս դասընթացը կարող է արդյունավետ լինել նաև տնօրենների և կազմակերպության այլ շահագրգիռ ղեկավար անձանց համար` ֆինանսական հաշվետվությունները ավելի լավ կիրառելու և արդյունավետ որոշումներ կայացնելու տեսանկյունից։
Ի՞նչ կսովորեն մասնակիցները`
Ֆինանսական հաշվետվությունների մասով
- Հասկանալ հաշվապահական հիմնական սահմանումները և սկզբունքները
- Հասկանալ ֆինանսական հաշվետվությունների բովանդակությունը, հիմնական տիպերը և տարրերը
- Բացատրել ֆինանսական հաշվետվությունների վերլուծության կարևորությունը ընկերության և կապիտալ ներդրողների համար
- Սահմանել ֆինանսական հաշվետվությունների օգտագործողներին և նրանց պահանջները
- Սովորել օգտագործել ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության գնահատման համար:
Ֆինանսական վերլուծությունների մասով
- Հասկանալ և գործնականում կիրառել ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունը
- Ֆինանսական ցուցանիշների հաշվարկի և մեկնաբանման միջոցով– վճարունակության, շահութաբերության, ակտիվների կառավարման, ֆինանսավորման կառուցվածքի ցուցանիշների միջոցով
- Ֆինանսական հաշվետվությունների հորիզոնական համեմատական վերլուծության միջոցով
- Ֆինանսական հաշվետվությունների ուղղահայաց համեմատական վերլուծության միջոցով
- Ֆինանսական հաշվետվությունների վրա կիրառել վերլուծական տեխնիկա և միջոցներ` որոշումների կայացման համար օգտակար տեղեկատվության ստացման նպատակով
- Հասկանալ ֆինանսական ցուցանիշների վերլուծության սահմանափակումները:
Կառավարչական հաշվետվությունների և որոշումների կայացման մասով
- Հասկանալ և տարբերակել ծախսերի տեսակները
- Գնահատել կարճաժամկետ որոշումների կայացման վրա ազդող գործոնները
- Հասկանալ արդյունավետ կառավարչական հաշվետվություների պատրաստման սկզբունքները
- Կիրառելով MS Excel & MS Power point ծրագրերը սովորել կառավարչական հաշվետվությունների ներկայացման արդյունավետ ձևեր:
Բյուջետավորման և կանխատեսումների մասով
- Սովորել բյուջեի/պլանավորման նպատակը, գործընթացը, տեսակները
- Սովորել կանխատեսման տեխնիկան, տարբերակել այն պլանավորումից
- Ստանալ պրակտիկ խորհուրդներ կանխատեսման և կառավարչական հաշվետվությունների պատրաստման համար:
Ներդրումների գնահատման մասով:
- Սովորել պրակտիկայում ներդրումային ծրագրերի գնահատման մեթոդների կիրառությունը և տարբերությունները
- Հասկանալ փողի ներկա զուտ արժեքը (NPV, IRR):
Դասավանդման մեթոդաբանություն
- Ներկայացում
- Էլեկտրոնային ուսուցման միջոցների կիրառում
- Խմբակային ինտերակտիվ վարժություններ
- Քննարկումներ
- Կարճ հարցումներ
- Դեպքերի ուսումնասիրություն
- MS Excel & MS Power point ծրագրերի կիրառություն
No Reviews found for this course.