Փողերի լվացման դեմ պայքար (ՓԼ/ԱՖ / AML)
Արդի ժամանակաշրջանում բանկային վերահսկողության հիմնական և կարևորագույն խնդիրներից մեկը փողերի լվացման ռիսկերի բացահայտումն ու դրանց կանխարգելումն է: Բանկերն իրականացնում են զանազան գործառնություններ և մատուցում տարաբնույթ ծառայություններ: Դրանք ապահովում են ոչ միայն փողի շրջանառությունը և վարկային հարաբերությունները, այլ նաև ազգային տնտեսության ֆինանսավորման գործառույթը, իրականացնում են միջնորդական ծառայություններ, արժեթղթերի առք ու վաճառք և նույնիսկ, որոշ դեպքերում, հանդես են գալիս անշարժ գույքի շուկայում որպես միջնորդավորված կազմակերպություններ: Բանկերը մշտապես գործում են ռիսկի և շուկայական մրցակցության իրավիճակում, և դա բերում է նրան, որ շուկային անհրաժեշտ են ժամանակակից գիտելիքներով զինված երիտասարդ կադրեր, որոնց ձևավորման համար սույն դասընթացն ունի իր ուրույն դերակատարումը:
Նպատակային խումբ
- ՀՀ առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցներ
- Ֆինանսաբանկային համակարգը վերահսկող ղեկավարներ և մասնագետներ
- Կենտրոնական բանկի աշխատակիցներ, ներքին և արտաքին աուդիտ իրականացնող աուդիտորներ և ներքին վերահսկողության ծառայությունների անդամներ
- Առևտրային կազմակերպությունների ղեկավարներ և աշխատակիցներ
- Անձիք, ովքեր ցանկանում են կատարել անվտանգ գնումներ և զերծ մնալ տարատեսակ ֆինանսական չարաշահումներից
- Ուսանողներ, որոնք ցանկանում են բարձրացնել իրենց մասնագիտական գիտելիքները և աշխատել ֆինանսաբանկային ոլորտում
Դասընթացին մասնակցելու արդյունքում մասնակիցները կսովորեն՝
- Մտածել նորովի ցանկացած տեսակի քարտային և բանկային գործարքներն առավել արդյունավետ կատարելու նպատակով
- Լինել վստահ սեփական ուժերին և չդառնալ ֆինանսական «ծովահենների» զոհ
- Կառավարել հաճախորդի հետ հարաբերությունները՝ օգտագործելով նոր հմտություններ
- Պահպանել հանգստություն և լինել վստահ գործարքների կատարման ժամանակ
- Խորը և համապարփակ գիտելիքներ ձեռք բերել փողերի լվացման, կոռուպցիոն ռիսկերից և ֆինանսական զեղծարարներից պաշտպանվելու համար
- Ձեր հարցերի պատասխանները, որոնք առաջանում են բանկերի, ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների հետ առնչվելիս
- Ինտերակտիվ քննարկում, մասնագիտական որակների բարձրացում և փորձի փոխանակում
Դասընթացի մասնակցության նախապայմաններ
Մասնակիցը ծրագիրը յուրացնելու համար պետք է ունենա գիտելիքներ ֆինանսաբանկային օրենսդրությունից, բանկային մենեջմենթից, ինչպես նաև բանկային ռիսկերի, տնտեսագիտության, բանկային գործի, ֆինանսների,
Դասընթացի մեթոդաբանություն
«Փողերի լվացման դեմ պայքար» դասընթացը կազմված է ինչպես տեսական, այնպես էլ գործնական դասերից: Նշված դասընթացը անցկացվելու է ինտերակտիվ քննարկման եղանակով՝ դեպքերի ուսումնասիրում, իրավիճակային խնդիրներ, հարց ու պատասխան:
Դասընթացի ուսումնական պլան
- ՓԼ/ԱՖ հիմնական հասկացությունը
- Փողերի լվացման դասական մեխանիզմները
- Կասկածելի գործարքներ
- ՓԼ/ԱՖ դեմ պայքարի Օրենքի հիմնական պահանջները
- ՀՀ ԿԲ դերը ՓԼ/ԱՖ դեմ պայքարում և Բանկի և հաճախորդի իրավունքները
- Ֆինանսական հանցագործություններ
Առավելություններ
Դասընթացի ավարտից հետո բոլոր մասնակիցները բոլոր մասնակիցները կարող են ստանալ 1 ամիս անհատական անվճար խորհրդատվություն:
Հավաստագիր
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի մասնակցության, իսկ ավարտական թեստը հաջողությամբ հանձնողներին՝ ավարտական հավաստագիր։
No Reviews found for this course.