fbpx
90,000 AMD
Գրանցվել դասընթացին
  • Դասընթացը 5 և ավել հոգու համար է՞
  • Ֆինանսական կառավարում ոչ մասնագետների համար

    0( 0 Գնահատականներ )
    0 Ուսանողներ

    Դասընթացի նկարագրություն`

    Այս դասընթացի նպատակն է սովորեցնել դասընթացի մասնակիցներին ֆինանսական կառավարման բոլոր հիմնական ուղղությունները: Դասընթացը ներառում է ֆինանսական հաշվետվությունների պատրաստման սկզբունքները, դրանց վերլուծությունը, արդյունավետ կառավարչական հաշվետվությունների պատրաստման սկզբունքները, բյուջետավորման և կանխատեսումների մասին պրակտիկ գիտելիքներ, ինչպես նաև ներդրումների գնահատման տեխնիկաներ:

     

     

    Դասընթացի օգտակարությունը Ձեր և Ձեր ընկերության համար

    Այս դասընթացը հնարավորություն է տալիս մասնակիցներին հասկանալու ֆինանսական կառավարում առարկան և դրա կիրառությունը գործնականում: Ձեռքբերված գիտելիքներն ու հմտությունները թույլ կտան աշխատանքային գործընթացում հասկանալու, կիրառելու և մեկնաբանելու ֆինանսական կառավարման տարրերը և տեխնիկաները անկախ մասնագիտությունից: Այս ամենից շահելու է ոչ միայն մասնագետը, այլև ամբողջ ընկերությունը, քանզի կազմակերպության աշխատակիցների ֆինանսական գրագիտության բարձրացումը կնպաստի ընկերության ներսում ֆինանսական և ոչ ֆինանսական բաժինների արդյունավետ փոխհամագործակցությանը, ինչպես նաև որոշումների կայացման արդյունավետության բարձրացմանը:

     

     

    Նպատակային խումբ

    Այս դասընթացը նախատեսված է ինչպես ոչ ֆինանսիստների, այնպես էլ ֆինանսական կառավարման հետ առընչություն ունեցող մասնագետների համար:

    Ֆինանսական կրթություն չունեցող մասնագետները կսովորեն օգտագործել ֆինանսական ցուցանիշները որոշումներ կայացնելիս, կտիրապետեն ծախսերի տեսակներին և կառավարչական հաշվետվությունների արդյունավետ պատրաստման և ներկայացման հմտություններին, ինչպես նաև կծանոթանան ֆինանսական կառավարման բազմաթիվ այլ գաղափարների հետ:

    Այս դասընթացը կարող է օգտակար լինել նաև հաշվապահների համար, եթե վերջիններս պատրաստում և վերլուծում են ֆինանսական հաշվետվություններ:

    Այս դասընթացը կարող է արդյունավետ լինել նաև տնօրենների և կազմակերպության այլ շահագրգիռ ղեկավար անձանց համար` ֆինանսական հաշվետվությունները ավելի լավ կիրառելու և արդյունավետ որոշումներ կայացնելու տեսանկյունից։

     

     

    Ի՞նչ կսովորեն մասնակիցները`

    Ֆինանսական հաշվետվությունների մասով

    • Հասկանալ հաշվապահական հիմնական սահմանումները և սկզբունքները
    • Հասկանալ ֆինանսական հաշվետվությունների բովանդակությունը, հիմնական տիպերը և տարրերը
    • Բացատրել ֆինանսական հաշվետվությունների վերլուծության կարևորությունը ընկերության և կապիտալ ներդրողների համար
    • Սահմանել ֆինանսական հաշվետվությունների օգտագործողներին և նրանց պահանջները
    • Սովորել օգտագործել ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության գնահատման համար:

    Ֆինանսական վերլուծությունների մասով

    • Հասկանալ և գործնականում կիրառել ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունը
      • Ֆինանսական ցուցանիշների հաշվարկի և մեկնաբանման միջոցով– վճարունակության, շահութաբերության, ակտիվների կառավարման, ֆինանսավորման կառուցվածքի ցուցանիշների միջոցով
      • Ֆինանսական հաշվետվությունների հորիզոնական համեմատական վերլուծության միջոցով

     

    • Ֆինանսական հաշվետվությունների ուղղահայաց համեմատական վերլուծության միջոցով
    • Ֆինանսական հաշվետվությունների վրա կիրառել վերլուծական տեխնիկա և միջոցներ` որոշումների կայացման համար օգտակար տեղեկատվության ստացման նպատակով
    • Հասկանալ ֆինանսական ցուցանիշների վերլուծության սահմանափակումները:

     

    Կառավարչական հաշվետվությունների և որոշումների կայացման մասով

    • Հասկանալ և տարբերակել ծախսերի տեսակները
    • Գնահատել կարճաժամկետ որոշումների կայացման վրա ազդող գործոնները
    • Հասկանալ արդյունավետ      կառավարչական      հաշվետվություների      պատրաստման սկզբունքները
    • Կիրառելով MS    Excel   &    MS    Power   point   ծրագրերը    սովորել    կառավարչական հաշվետվությունների ներկայացման արդյունավետ ձևեր:

     

     

    Բյուջետավորման և կանխատեսումների մասով

    • Սովորել բյուջեի/պլանավորման նպատակը, գործընթացը, տեսակները
    • Սովորել կանխատեսման տեխնիկան, տարբերակել այն պլանավորումից
    • Ստանալ պրակտիկ խորհուրդներ կանխատեսման և կառավարչական հաշվետվությունների պատրաստման համար:

     

    Ներդրումների գնահատման մասով:

    • Սովորել պրակտիկայում ներդրումային ծրագրերի գնահատման մեթոդների կիրառությունը և տարբերությունները
    • Հասկանալ փողի ներկա զուտ արժեքը (NPV, IRR):

     

    Դասավանդման  մեթոդաբանություն

    • Ներկայացում
    • Էլեկտրոնային ուսուցման միջոցների կիրառում
    • Խմբակային ինտերակտիվ վարժություններ
    • Քննարկումներ
    • Կարճ հարցումներ
    • Դեպքերի ուսումնասիրություն
    • MS Excel & MS Power point ծրագրերի կիրառություն

    No Reviews found for this course.

    top
    X