ՖՀՄՍ Դասընթաց Գործող մասնագետների համար (IFRS).
Նկարագրությունը
Ներկայիս տնտեսական մրցակցության պայմաններում հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարևորությունը օրեցօր ավելանում է, քանի որ ճշգրիտ և տեղին կազմված ֆինանսական հաշվետվությունները նպաստում են ճիշտ տնտեսական որոշումների կայացմանը:
Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելու համար կիրառում են ՖՀՄՍ- ներ (Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ): Այս դասընթացը մասնակիցներին է տրամադրում ամբողջական ՖՀՄՍ-ներում առաջադրված բարդ պահանջների վերաբերյալ համապարփակ գիտելիքներ, որոնք ամրապնդվում են գործնական օրինակներով:
Դասընթացի նպատակները
Ամբողջական ՖՀՄՍ-ների դասընթացը հնարավորություն է տալիս դասընթացի մասնակցիներին ձեռք բերել այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնց շնորհիվ կազմակերպությունը կարող է ունենալ անսխալ ֆինանսական հաշվառում և ՖՀՄՍ- ներին համապատասխան ֆինանսական հաշվետվություններ, որոնք զերծ կլինեն էական սխալներից և թերություններից և կազմակերպության ղեկավարությանն ու ֆինանսական հաշվետվությունների այլ օգտագործողներին կապահովեն ճիշտ և տեղին ֆինանսական տեղեկատվությամբ:
Դասընթացի մեթոդաբանությունը և առավելություններ
Դասընթացն անցկացվում է թեմաների մանրամասն ներկայացմամբ, շարունակական հարց ու պատասխաններով և գործնական օրինակների դիտարկմամբ: Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն դասընթացի հեղինակի կողմից մշակված ուսումնական նյութեր, որոնք նաև կհանդիսանան օգտակար ուղեցույցներ հետագա աշխատանքի ընթացքում:
Դասընթացի նպատակային խումբը
ՖՀՄՍ-ների դասընթացը նախատեսված է բազային գործնական փորձ և/կամ գիտելիքներ ունեցող ավագ և գլխավոր հաշվապահների, ֆինանսական հաշվետվություններ կազմող և վերլուծող մասնագետների, ինչպես նաև աուդիտորների` մասնագիտական որակավորումը բարձրացնելու համար:
Դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն.
- իրականացնել կազմակերպության գործունեության հաշվապահական հաշվառումը,
- արդյունավետորեն մշակել և կիրառել ճշգրիտ հաշվապահական հաշվառման քաղաքականություն,
- կազմել ՖՀՄՍ-ների պահանջներին համապատասխանող ֆինանսական հաշվետվություններ,
- նախապատրաստել կազմակերպության հաշվապահական համակարգերը՝ ՖՀՄՍ-ների պահանջներում շարունակաբար կատարվող փոփոխությունները կիրառելու համար:
Դասընթացի ծրագիրը
- Հիմունքներ, ՀՀՄՍ-1 «Ֆինանսական Հաշվետվությունների ներկայացումը»
- ՀՀՄՍ-7 «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին»
- ՀՀՄՍ-8 «Հաշվապահական քաղաքականություն, փոփոխություններ
- գնահատումներում, սխալներ»
- ՀՀՄՍ-10 «Հաշվետու ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքեր»
- ՀՀՄՍ-2 «Պաշարներ»
- ՀՀՄՍ-16 «Հիմնական միջոցներ»
- ՀՀՄՍ-38, ՄՄԿ-32 «Ոչ նյութական ակտիվներ»
- ՀՀՄՍ-40 «Ներդրումային գույք»
- ՖՀՄՍ-15 «Հասույթ»
- ՀՀՄՍ-23 «Փոխառության ծախսումներ»
- ՖՀՄՍ-13 «Իրական արժեք»
- ՖՀՄՍ-5 «Վաճառքի համար պահվող ոչ-ընթացիկ ակտիվներ, ընդհատված գործառնություններ»
- ՖՀՄՍ-16 «Վարձակալություն»
- ՀՀՄՍ-20 «Պետական շնորհներ»
- ՀՀՄՍ-24, ՀՀՄՍ-27, ՀՀՄՍ-28, ՖՀՄՍ-3, ՖՀՄՍ-10, ՖՀՄՍ-11
- «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ»
- ՀՀՄՍ-37, ՖՀՄՄԿ-1 «Պահուստներ»
- ՀՀՄՍ-21, ՖՀՄՄԿ-22, «Արտարժույթի փոխարժեքի
- փոփոխություններ»
- ՀՀՄՍ-12 «Շահութահարկեր»
- ՀՀՄՍ-32, ՖՀՄՍ-9, «Ֆինանսական գործիքներ»
- ՀՀՄՍ-19, ՀՀՄՍ-26 «Աշխատակիցներին հատուցումներ»
- ՀՀՄՍ-36 «Ակտիվների արժեզրկում»
Դասընթացի տևողությունը՝ 45 ժամ, 2 օր, 1-ը՝ շաբաթ, 1-ը՝ աշխատանքային օր, 2,5 ժամ
Դասընթացի մատուցման և նյութերի աշխատանքային լեզուն՝ հայերեն
Մասնակիցների օպտիմալ քանակը՝ 15
Դասընթացավար՝ Մարինա Ենգիբարյան
No Reviews found for this course.