fbpx
45,000 AMD
Take this course
  • Training 5 or more people?
  • Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն

    0( 0 REVIEWS )
    1 STUDENTS
    Այս դասընթացը կատարյալ ընտրություն կլինի այն անձանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել ֆինանսական հաշվետվությունները հասկանալու, շահութաբերության, իրացվելիության, արդյունավետության եւ մաշվածության հիմնական գործակիցները հաշվարկելու, մեկնաբանելու եւ վերլուծելու, ինչպես նաեւ հաշվետվություններում թաքնված միտումները բացահայտելու համար անհրաժեշտ գիտելիքները եւ հմտությունները։ Մասնակիցները պատկերացում կկազմեն այն մասին, թե ֆինանսական հաշվետվությունները ինչպես կարող են շահարկվել ցանկալի արդյունք ստանալու նպատակով, թե ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ անցյալի ֆինանսական տեղեկատվությունը օգտագործելու հետեւանքով եւ թե ինչ ազդեցություն կարող է ունենալ հաշվապահական քաղաքականությունների փոփոխությունը։

    Դասընթացի օգտակարությունը Ձեր եւ Ձեր ընկերության համար

    Մասնակիցները կկարողանան իրականացնել հիմնական գործակիցների վերլուծություն, մեկնաբանել եւ վերլուծել բիզնես միջավայրում օգտագործվող ֆինանսական հաշվետվությունները եւ դրանցում առկա տեղեկատվությունից կատարել ճշգրիտ եզրակացություններ:

    Նպատակային խումբ

    Հաշվետվություններ կազմելու, բյուջետավորման, ռիսկերի կառավարման, ներդրումային բանկերի եւ աուդիտի թիմերին միանալ ցանկացողները, անհատական բանկային մասնագետները, ովքեր ներգրավված են բիզնեսի գնահատման եւ վարկավորման որոշումների կայացման գործընթացներում։

    Դասընթացը կօգնի

    • Հաշվարկել հիմնական ֆինանսական գործակիցները. շահութաբերության, իրացվելիության, արդյունավետության, gearing եւ ներդրումային
    • Մեկնաբանել տարբեր գործակիցները
    • Իրականացնել կազմակերպությունների կատարողականի վերլուծություն՝ հիմնվելով ֆինանսական եւ ոչ ֆինանսական տվյալների վրա

    Դասընթացի անցկացման մեթոդներ

    • Պրեզենտացիաներ եւ դասախոսություններ
    • Իրական կյանքում օգտագործվող գործնական օրինակներ
    • Իրավիճակային վերլուծություններ
    • Ֆորում-քննարկումներ
    • Գիտելիքների ստուգման թեստեր

    Դասընթացի ուսումնական պլան

    • Ներածություն
    • Մոդուլ 1. Ֆինանսական հաշվետվությունների ներածություն
    • Մոդուլ 2. Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն: Մաս 1
    • Մոդուլ 3. Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն։ Մաս 2
    • Ավարտական ստուգաթեստ

    Անհրաժեշտ գիտելիքներ՝ ֆինանսական հաշվապահություն

    No Reviews found for this course.

    top
    X