Վարկային ռիսկերի կառավարում
0( 0 REVIEWS )
2 STUDENTS
Այս դասընթացը ներկայացնում է վարկային ռիսկը եւ վարկային ռիսկերի կառավարումը՝ ուշադրությունը կենտրոնացնելով վարկային ռիսկերի վերլուծության եւ վարկային ռիսկերի կառավարման բացատրության վրա։ Դասընթացը անդրադառնում է վարկային ռիսկերին՝ կենտրոնանալով վարկային ռիսկերի աղբյուրները բացատրելու եւ սահմանելու վրա, տրամադրելով վարկատուների եւ վարկառուների եւ վարկային պրոդուկտների մանրակրկիտ նկարագիրը, խորապես ուսումնասիրելով պորտֆելային ռիսկերի կառավարման հատուկ առանձնահատկությունները, ինչպես նաեւ Բազելյան ստանդարտների ազդեցությունը վարկային ռիսկերի կառավարման գործընթացի վրա։
Ծրագրում շոշափվող թեմաները բավականին լայնածավալ են, եւ մենք կանդրադառնանք վարկային ռիսկերի հիմնական առանձնահատկություններին, կհասկանանք, թե որտեղ են դրանք հանդիպում եւ թե ինչպես են գնահատվում, եւ թե ինչու են բանկերը պարտավոր ունենալ սեփական կապիտալ կորուստներին դիմակայելու համար:
Դասընթացի օգտակարությունը Ձեր եւ Ձեր ընկերության համար
Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն հմտություններ եւ գիտելիքներ, որոնք կօգնեն նրանց որոշումներ կայացնել ոչ միայն ֆինանսական եւ համեմատական վերլուծությունների վրա հիմնվելով, այլեւ հաշվի առնելով բիզնեսի առանձնահատկությունները, կառավարման ոճը եւ տեսակը, ինչպես նաեւ տնտեսական պայմանների եւ բիզնես սեփականատերերի վերլուծությունը։
Կազմակերպությունները կարող են վստահ լինել, որ դասընթացի մասնակիցները ոչ միայն ձեռք կբերեն նոր գիտելիքներ, այլեւ կկարողանան վերլուծել հաճախորդների իրական կարիքները եւ այդ կարիքների համապատասխանությունը ֆինանսական պրոդուկտների հետ։ Մասնակիցները կազմակերպության ներսում կկարողանան օգտագործել պորտֆելի կառավարման ժամանակակից եւ միջազգայնորեն ընդունված մեթոդներ։
Նպատակային խումբ
Հաճախորդների հետ կապերի ղեկավարները, վարկային մասնագետներ, վարկային եւ բիզնես վերլուծաբաններ, վարկային ռիսկերի կառավարման մասնագետներ, խորհրդատուներ, ովքեր ներգրավված են վարկերի տրամադրման եւ ՓՄՁ պրոդուկտների մեջ, նորմատիվային բաժնի ղեկավարները, ղեկավար պաշտոնյաները, աուդիտորները, ինչպես նաեւ ցանկացած անձ, ով ցանկանում է աշխատանքի անցնել բանկում կամ այլ ֆինանսական հաստատությունում։
Դասընթացի արդյունքներ
-
Վարկային պրոդուկտների հետ կապված ռիսկեր եւ առանձնահատկություններ
-
Վարկային վերլուծության գործընթաց, հաճախորդների վարկունակություն, գնահատում եւ դրա կարեւոր բաղադրիչները
-
Վարկային ռիսկերի կառավարման վերաբերյալ Բազելյան համաձայնագրերի պահանջների մասին խորը գիտելիքներ
-
Պորտֆելի կառավարման կայուն հմտություններ
Դասընթացի անցկացման մեթոդներ
-
Պրեզենտացիաներ եւ դասախոսություններ
-
Իրական կյանքում օգտագործվող գործնական օրինակներ
-
Իրավիճակային վերլուծություններ
-
Ֆորում-քննարկումներ
-
Գիտելիքների ստուգման թեստեր
Դասընթացի ուսումնական պլան
- Ներածություն
- Մոդուլ 1. Վարկային ռիսկ և վարկային ռիսկերի կառավարում
- Մոդուլ 2. Վարկային ռիսկ և Բազելյան համաձայնագրեր
- Ավարտական թեստ
Անհրաժեշտ գիտելիքներ՝ բազային գիտելիքներ բանկային գործի մասին
No Reviews found for this course.