Ռիսկերի կառավարում
0( 0 REVIEWS )
3 STUDENTS
Այս դասընթացը նախատեսված է ռիկսերի կառավարման ոլորտում գիտական հիմք ապահովելու համար։ Դասընթացքում ներառված նյութերը բավականին լայնածավալ են։ Այն կապահովի ամուր հիմք, որը կարող է ռիսկերի կառավարման մասնավոր ոլորտներում հետագա զարգացման խթան հանդիսանալ եւ/կամ ընդարձակել գիտելիքները բանկային ոլորտի էությունը ավելի լավ հասկանալու համար։
Դասընթացը նաեւ անդրադառնում է ռիսկերի կառավարման սկզբունքներին եւ կարգավորման պահանջներին, ներառյալ միջազգային ստանդարտները, ինչպիսիք են` Բազելյան կոմիտեի համաձայնագրերը:
Դասընթացի օգտակարությունը Ձեր եւ Ձեր ընկերության համար
Այս դասընթացին մասնակցելուց հետո կազմակերպությունը կունենա ավելի լավ վերապատրաստված աշխատակիցներ, ովքեր, անկախ զբաղեցրած պաշտոնից, հստակ պատկերացում կունենան ռիսկերի կառավարման մասին եւ կօգտագործեն ռիսկերի կառավարման սկզբունքները իրենց առօրյա աշխատանքում եւ որոշումների կայացման գործընթացում։ Աշխատակիցները խորը գիտելիքներ ձեռք կբերեն, ինչը կօգնի նրանց ավելի լավ պատկերացում կազմել սպառնալիքների մասին, որոնք ազդում են կազմակերպության վրա, ներառյալ գործառնական, ֆինանսական, վարկային եւ այլ ռիսկերը։
Նպատակային խումբ
Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր նոր են մուտք գործել բանկային ոլորտ, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր արդեն իսկ աշխատում են այդ ոլորտում, սակայն ցանկանում են ձեռք բերել ավելի խորը գիտելիքներ կամ մասնագիտանալ ռիսկերի կառավարման մեջ։
Ռիսկերի կառավարման վարչությունների աշխատակիցները, մասնաճյուղերի կառավարիչները, բաժնի ղեկավարները եւ վարկային կազմակերպությունները, հաշվապահները, աուդիտորները։
Դասընթացի արդյունքներ
- Սահմանել, թե ինչ է ռիսկը եւ ռիսկերի կառավարումը, հասկանալ ռիսկերի կառավարման շրջանակները եւ ռիկսերի կառավարման սկզբունքները
- Հասկանալ Բազելյան ստանդարտների եւ դրանց կիրառության պահանջները
- Հասկանալ վարկային ռիսկերի կառավարման եւ դրանց հնարավոր կիրառության հիմնական բաղադրիչները
- Հասկանալ գործառնական ռիսկերի կառավարման եւ դրանց հնարավոր կիրառության հիմնական բաղադրիչները
Դասընթացի անցկացման մեթոդները
-
Իրական կյանքում օգտագործվող գործնական օրինակներ
-
Պրեզենտացիաներ եւ դասախոսություններ
-
Իրավիճակային վերլուծություններ
-
Ֆորում-քննարկումներ
-
Գիտելիքների ստուգման թեստեր
Դասընթացի ուսումնական պլան
- Ներածություն
- Մոդուլ 1: Ռիսկերի կառավարման հիմունքները
- Մոդուլ 2: Վարկային ռիսկերի կառավարում
- Մոդուլ 3: Գործառնական ռիսկերի կառավարում
- Վերջնական ստուգում
Անհրաժեշտ գիտելիքներ՝ բազային գիտելիքներ բանկային գործի մասին