Բիզնես ռուսերեն (խմբային դասընթաց)
0( 0 REVIEWS )
1 STUDENTS
Բիզնես ռուսերենի դասընթացները նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր ներգրավված են բիզնես աշխարհի տարբեր ոլորտներում։ Դասընթացները կբարելավեն մասնակիցների՝ ռուսերեն լեզվով շփվելու հմտությունները բանակցություններ վարելիս, էլ-նամակներ գրելիս, գործնական զանգեր կատարելիս, բիզնես հարցեր քննարկելիս՝ ներառելով համաշխարհային բիզնեսի, մարդկային ռեսուրսների, մարքեթինգի եւ այլ ոլորտներ: Ունենալով այս հմտությունները՝ նրանք ավելի վարժ եւ վստահ կհաղորդակցվեն բիզնես միջավայրում: Այս դասընթացները բարելավում են քերականությունը, հարստացնում եւ համակարգում բիզնես բառապաշարը։ Կանոնավոր կերպով ստուգվում է առաջընթացները: Բիզնես փորձառությունը նախապայման չէ:
Դասընթացի նպատակները
Բիզնեսի ռուսերենի դասընթացները մեծապես կբարելավեն մասնակիցների՝ ռուսերեն լեզվով շփվելու հմտությունները տարբեր բիզնես իրավիճակներում՝ կախված իրենց կատարած աշխատանքից:
Ում համար է նախատեսված այս դասընթացը
Նրանց համար, ովքեր ցանկանում են բարելավել բիզնես ռուսերենի խոսելու, գրելու, կարդալու եւ լսելու հմտությունները՝ իրենց կարիերայում արագ աճ ապահովլու համար:
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան
- խոսել անկաշկանդ եւ վստահ բիզնես միջավայրում
- ձեւակերպել մտքերը եւ ճիշտ հաղորդակցվել
- հարստացնել բիզնես բառապաշարը եւ բարելավել քերականությունը
- սահուն հաղորդակցվել բիզնես շնորհանդեսների, հանդիպումների, բանակցությունների, հարցազրույցների, գործնական զանգերի եւ նամակագրությունների ընթացքում
Ուսուցման ձեւը
Ուսումնառությունը կատարվում է իրավիճակային բիզնես քննարկումների, շնորհանդեսների, ինտերակտիվ խմբակային վարժությունների , դերային խաղեր, դեպքերի ուսումնասիրության , բանավեճերի, քննարկումների, առցանց եւ տնային վարժությունների, վիկտորինաների, էլեկտրոնային ուսուցման գործիքների եւ իրական կյանքից վերցված դեպքերի ինտերակտիվ դիտարկման միջոցով:
No Reviews found for this course.