fbpx
50,000 AMD
Take this course
  • Training 5 or more people?
  • Մանկավարժը որպես ուսուցման գործընթացը դյուրինացնող

    0( 0 REVIEWS )
    0 STUDENTS

    Դասընթացը ներառում է մի շարք մանկավարժական մոտեցումներ, որոնք արդիական են 21-րդ դարում: Դրանք վերաբերում են  ուսուցման գործընթացում սովորել սովորեցնելուն, որի համար կարևոր են ոչ միայն ուսուցման արդյունավետ ռազմավարությունների կիրառումը, այլ նաև սովորեցնողի՝ որպես ուսուցման գործընթացը դյուրինացնողի առանձնահատկությունների ձևավորումը,  տարբերակված ուսուցմանն ու տարբերակված ուսուցման ռազմավարություններին՝ յուրաքանչյուր երեխայի առանձնահատկություններին համապատասխան, ուսուցման գործընթացի պլանավորմանը՝ որպես արդյունավետ ուսուցման ելակետերից մեկի և առաջնորդությանը՝ որպես ծառայողի:

    Դասընթացի օգտակարությունը Ձեր և Ձեր ընկերության համար

    Դասընթացն օգտակար է փորձի փոխանակման, մասնակիցների մասնագիտական կարիքների վերհանման, հետաքրքրությունների բացահայտման և նրանց մոտ սովորել սովորեցնելու մոտիվացա ստեղծելու համար, որը հետագայում կօգնի մեզ նոր ծրագրերի մշակման ու իրականացման գործում:

    Նպատակային խումբը

    Դասընթացը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատողների (դաստիարակներ) և 1-4-րդ դասարանում դասավանդող ուսուցիչների համար:

    Ինչ կսովորեն մասնակիցները.

    • մշակել մանկավարժական մոտեցումներ, ուսուցման ռազմավարություններ
    • ստեղծել նոր ամբողջական/բազմազան կրթական ենթակառուցվածք
    • հեշտացնել սովորողների՝ գիտելիքների և հմտությունների որոնումը
    • նախապատրաստվել և անցկացնել տարբերակված դասեր
    • վերանայել, թե ինչ «ուսումնական պլան» է անհրաժեշտ
    • ձևավորել իրատեսական բազմաշերտ ուսումնական պլան և սահմանել ձեռքբերումները կամ վերջնարդյունքները,
    • մշակել և իրականացնել բազմաշերտ ուսումնական ծրագիր

    Դասընթացի մեթոդաբանություն

    Դասընթացի նպատակն է՝ ստեղծել  դասավանդողների հզոր բանակ՝ 21-րդ դարի մանկավարժական մոտեցումներին ծանոթացնելու, տարբեր գործիքների ստեղծման և կիրառման հմտություններ ձևավորելու միջոցով:

    Դասընթացն իրականացվելու է առկա ձևաչափով, համառոտ դասախոսության, խմբային աշխատանքներ, գործնական աշխատանքներ, ակտիվ ուսուցման տարբեր մեթոդների կիարառմամբ:

    Նախապայման`

    Լեզու` հայերեն/անգլերեն,հայերեն (մատուցման լեզուն և նյութերը),
    Գնահատման գործիքներ՝ ընթացիկ առաջադրանքներ/հանձնարարարակններ և վերջնական թեստ:
    Հավաստագիր` դասընթացի ավարտին մասնակիցներին կշնորհվի  մասնակցության, իսկ ավարտական ստուգաթեստը  հաջողությամբ հանձնողներին` ավարտական հավաստագիր,

    No Reviews found for this course.

    top
    X