fbpx
75,000 AMD
Take this course
  • Training 5 or more people?
  • Բիզնես ռուսերեն (խմբային դասընթաց)

    0( 0 REVIEWS )
    1 STUDENTS
    Բիզնես ռուսերենի դասընթացները նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր ներգրավված են բիզնես աշխարհի տարբեր ոլորտներում։ Դասընթացները կբարելավեն մասնակիցների՝ ռուսերեն լեզվով շփվելու հմտությունները բանակցություններ վարելիս, էլ-նամակներ գրելիս, գործնական զանգեր կատարելիս, բիզնես հարցեր քննարկելիս՝ ներառելով համաշխարհային բիզնեսի, մարդկային ռեսուրսների, մարքեթինգի եւ այլ ոլորտներ: Ունենալով այս հմտությունները՝ նրանք ավելի վարժ եւ վստահ կհաղորդակցվեն բիզնես միջավայրում: Այս դասընթացները բարելավում են քերականությունը, հարստացնում եւ համակարգում բիզնես բառապաշարը։ Կանոնավոր կերպով ստուգվում է առաջընթացները: Բիզնես փորձառությունը նախապայման չէ:

    Դասընթացի նպատակները

    Բիզնեսի ռուսերենի դասընթացները մեծապես կբարելավեն մասնակիցների՝ ռուսերեն լեզվով շփվելու հմտությունները տարբեր բիզնես իրավիճակներում՝ կախված իրենց կատարած աշխատանքից:

    Ում համար է նախատեսված այս դասընթացը

    Նրանց համար, ովքեր ցանկանում են բարելավել բիզնես ռուսերենի խոսելու, գրելու, կարդալու եւ լսելու հմտությունները՝ իրենց կարիերայում արագ աճ ապահովլու համար:

    Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան

    • խոսել անկաշկանդ եւ վստահ բիզնես միջավայրում
    • ձեւակերպել մտքերը եւ ճիշտ հաղորդակցվել
    • հարստացնել բիզնես բառապաշարը եւ բարելավել քերականությունը
    • սահուն հաղորդակցվել բիզնես շնորհանդեսների, հանդիպումների, բանակցությունների, հարցազրույցների, գործնական զանգերի եւ նամակագրությունների ընթացքում

    Ուսուցման ձեւը

    Ուսումնառությունը կատարվում է իրավիճակային բիզնես քննարկումների, շնորհանդեսների, ինտերակտիվ խմբակային վարժությունների , դերային խաղեր, դեպքերի ուսումնասիրության , բանավեճերի, քննարկումների, առցանց եւ տնային վարժությունների, վիկտորինաների, էլեկտրոնային ուսուցման գործիքների եւ իրական կյանքից վերցված դեպքերի ինտերակտիվ դիտարկման միջոցով:

    No Reviews found for this course.

    top
    X