fbpx
50,000 AMD
Գրանցվել դասընթացին
  • Դասընթացը 5 և ավել հոգու համար է՞
  • Ֆինանսական հաշվառման հիմունքներ

    0( 0 Գնահատականներ )
    5 Ուսանողներ
    Այս դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մուտք գործել հաշվապահական հաշվառման աշխարհ: Դասընթացի նպատակն է՝ ամուր հիմք ստեղծել ֆինանսական հաշվապահության համար, որն անհրաժեշտ է նաեւ ֆինանսական կառավարման, վերլուծության, պլանավորման եւ բյուջետավորման հետագա ուսումնասիրությունների համար: Դասընթացի մասնակիցները նախնական պատկերացում կկազմեն ֆինանսական հաշվառման հիմքում ընկած հաշվապահական հաշվառման հիմնարար սկզբունքների եւ հասկացությունների մասին, կսովորեն կատարել հաշվապահական գործարքների կրկնակի գրառում, կստանան համապարփակ պատկերացում հիմնական կարգերի, այդ թվում՝ ոչ ընթացիկ ակտիվների, պաշարների, ֆինանսական ակտիվների եւ ֆինանսական պարտավորությունների մասին: Դասընթացում ներառված են նաեւ եկամուտների եւ ծախսերի ճանաչման սկզբունքները, ինչպես նաեւ ֆինանսական հաշվետվությունների փաթեթը:

     

    Դասընթացի օգտակարությունը Ձեր եւ Ձեր ընկերության համար

    Այս դասընթացի մասնակիցները հստակ պատկերացում կկազմեն հաշվապահական հաշվառման հիմունքների մասին, կսովորեն օգտվել կրկնակի գրանցման համակարգից եւ կազմել պարզ ֆինանսական հաշվետվություններ:

     

    Նպատակային խումբ

    Հաճախորդների սպասարկման ներկայացուցիչներ, հաշվետվությունների պատրաստման եւ բյուջետավորման համար պատասխանատու թիմի անդամներ, աուդիտորական խմբի անդամներ, բոլոր նրանք, ովքեր ունեն քիչ փորձ կամ առհասարակ փորձ չունեն եւ ցանկանում են լրացնել ֆինանսական հաշվառման գիտելիքի իրենց բացը, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել ֆինանսական վերլուծության եւ պլանավորման ոլորտում:

     

    Դասընթացը կօգնի

    • Սահմանել եւ նույնականացնել ակտիվները, պասիվները (պարտավորությունները), սեփական կապիտալը, եկամուտները եւ ծախսերը
    • Կազմել գլխավոր գրքի գրառումները՝ հիմնական տեսակների գործարքները գրանցելու համար
    • Սահմանել եւ նույնականացնել ֆինանսական հաշվետվությունների տեսակները

     

    Դասընթացի անցկացման մեթոդներ

    • Պրեզենտացիաներ եւ դասախոսություններ
    • Գործնական վարժություններ
    • Քննարկումներ եւ թիմային աշխատանք

     

    Դասընթացի ուսումնական պլան

    • Ներածություն
    • Մոդուլ 1. Ֆինանսական հաշվառման և կրկնակի գրանցմամբ հաշվապահական հաշվառման ներածություն
    • Մոդուլ 2. Ոչ շրջանառու ակտիվներ և պաշարներ
    • Մոդուլ 3. Եկամուտների ճանաչում (արձանագրում), հաշվեգրումներ և կանխավճարներ, գալիք ծախսերի պահուստ և չնախատեսված հանգամանքներ
    • Մոդուլ 4. Ֆինանսական գործիքներ, հաշվապահական հաշվառման սխալներ և միջանկյալ հաշիվ
    • Մոդուլ 5. Ֆինանսական հաշվետվությունների փաթեթի կազմում
    • Վերջնական ստուգում

    Նախնական գիտելիքներ՝ անհրաժեշտ չեն

    top
    X