Բյուջետավորում (Օնլայն)
0( 0 REVIEWS )
0 STUDENTS
Բյուջետավորումը հանդիսանում է ամենատարածված եւ ընդունված գործիքը պլանավորման եւ վերահսկողության համար։ Ձեռնարկությունը կարող է ունենալ լավ սահմանված բյուջետավորման գործընթացի կարիք իր ապագա ֆինանսական դրությունը գնահատելու եւ համապատասխան ֆինանսներ եւ անձնակազմ պլանավորելու համար։ Այս դասընթացը ապահովում է հիմնավոր պատկերացում բյուջետավորման գործընթացի մասին եւ ներառում է գործնական ուղեցույց ֆինանսական բյուջեի նախագծման եւ յուրացման համար։ Այն պարզաբանում է բյուջետավորման գործընթացը՝ ներկայացնելով, թե ինչպես պետք է կազմել ամբողջական բյուջեն, ինչպես նաեւ վերահսկողությանը եւ հաշվետվությունների ներկայացմանն առընչվող ընթացակարգերը: Դասընթացը նաեւ անդրադառնում է հիմնական բյուջեի վարիացիաներին՝ բյուջեի ճկուն եւ զրոյական տարբերակներին:
Դասընթացի օգտակարությունը Ձեր եւ Ձեր ընկերության համար
Բյուջետավորումը կարեւոր դեր է խաղում առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման մեջ, որը առանցքային նշանակություն ունի կազմակերպության բոլոր նպատակներին հասնելու գործընթացում։ Այն օգտագործվում է կազմակերպության քաղաքականությունը եւ նպատակները գնահատելու համար։ Այն նաեւ ենթադրում է բոլոր մակարդակների ղեկավարների մասնակցությունը նպատակների սահմանման գործընթացում։ Այն քաղաքականությունների պլանավորման եւ կազմավորման ուղեցույց է հանդիսանում ղեկավարության համար։ Բյուջետավորումը ապահովում է բիզնեսի եկամուտը եւ ծախսերը վերահսկելու միջոցներ, ինչպես նաեւ ծախսերի պլանավորում։ Այն օգնում է շահավետ եղանակով ղեկավարել կապիտալ եւ եկամտային ռեսուրսները։ Այն նաեւ արագորեն բացահայտում է կազմակերպության թույլ կողմերը, անարդյունավետությունը եւ շեղումները եւ տրամադրում է դրանք հաղթահարելու միջոցներ նպատակներին հասնելու համար։ Այս դասընթացը կպատրաստի այնպիսի աշխատակիցներ, ովքեր կկարողանան կազմակերպություններին օգնել հաղթահարել վերոնշյալ խնդիրները։
Նպատակային խումբ
Դասընթացը նախատեսված է այն անձանց համար, ովքեր չունեն բյուջետավորման մասին բազային գիտելիքներ եւ ցանկանում են հիմնավոր պատեկրացում կազմել բյուջեների եւ բյուջետավորման գործընթացների մասին՝ ֆինանսական տվյալների մասին համապատասխան քննարկումներին մասնակցելու եւ որոշումներ կայացնելու նպատակով։ Այս դասընթացին կարող են մասնակցել նաեւ ֆինանսական վերլուծաբանները, բյուջեի վերահսկման մասնագետները եւ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հասկանալ բյուջետավորման հիմունքները։
Դասընթացի անցկացման մեթոդներ
-
Պրեզենտացիաներ եւ դասախոսություններ
-
Իրական կյանքում օգտագործվող գործնական օրինակներ
-
Իրավիճակային վերլուծություններ
-
Քննարկումներ
-
Գիտելիքների ստուգման թեստեր
Դասընթացի կօգնի
- Բացատրել բյուջետավորման դերը ռազմավարական կառավարչական հաշվառման մեջ
- Կիրառել բյուջետավորման մասին գիտելիքները բյուջեի նախագծման գործընթացում՝ օգտագործելով
- հաշվապահական տվյալներ եւ էլեկտրոնային աղյուսակներ
- Գլխավոր բյուջեի տարրերի տարբերակում
- Բյուջետավորման գործընթացների կիրառությունների եւ գործառույթների տարբերակում
- Զուգորդել Ֆինանսական բյուջեի նախագծումը առանձին գործառնական բյուջեներով
- Տրամաբանական հաջորդականությամբ համակարգել բյուջեի պլանավորումը եւ մշակումը
- Ճկուն բյուջեի նախագծումը որպես չնախատեսված բիզնես իրավիճակներին հարմարեցման տարր
- Բյուջետավորված եւ փաստացի տվյալների շեղումների վերլուծություն
Դասընթացի ուսումնական պլան`
- Մոդուլ 1. Բյուջեն, բյուջետավորումը և բյուջեների տեսակները
- Մոդուլ 2. Բյուջետավորում և վերահսկողություն
- Մոդուլ 3. Բյուջետավորումը տեղական բանկերում և ֆինանսական կազմակերպություններում
- Վերջնական թեստ
Նախնական գիտելիքներ` անհրաժեշտ չեն
No Reviews found for this course.