Ընդհանուր անգլերեն (խմբային դասընթաց)
0( 0 REVIEWS )
0 STUDENTS
Ընդհանուր անգլերենի դասընթացները նախատեսված են ուսանողներին անգլերենի սկսնակ մակարդակից մինչեւ ամենաբարձր մակարդակին հասցնելու համար։ Բոլոր մակարդակները ընդգրկում են լսելու, գրելու, կարդալու եւ խոսելու չորս լեզվական հմտությունները: Դասընթացները հարուստ են թեմաների բազմազանությամբ, քերականական ամբողջական ցուցումներով եւ իրական կյանքի ընդարձակ եւ համակար գված բառապաշարով:
Դասընթացի նպատակները
Ընդհանուր անգլերենի դասընթացները մասնակիցներին կօգնեն բարելավել իրենց հաղորդակցման հմտությունները անգլերեն լեզվով: Դասընթացները կենտրոնացած են բոլոր 4 լեզվական հմտությունների վրա՝ լսելու, կարդալու, խոսելու եւ գրելու: Մասնակիցները մեծապես կբարելավեն իրենց վստահությունը անգլերեն խոսելիս, հեշտությամբ կձեւակերպեն մտքերը, պարզ ու արդյունավետ կհաղորդակցվեն անգլախոս միջավայրում
Ում համար է նախատեսված այս դասընթացը
Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են բարելավել անգլերենի ընդհան ուր գիտելիքները օտարերկրյա գործընկերների եւ հաճախորդների հետ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր վստահ հաղորդակցվելու համար:
Դասընթացի ավարտին կկարողանաք`
- բարելավել խոսելու , լսելու, կարդալու , գրելու հմտությունները
- ձեւակերպել մտքեր եւ ազատ հաղորդակցվել
- բարելավել բառապաշարը, քերականությունը եւ արտասանությունը
- սովորել արտահայտությունների եւ մեկնաբանությունների օգտագործումը ճիշտ ժամանակին ճիշտ բառեր օգտագործելով:
Ուսուցման ձևը
Ուսումնառությունը կատարվում է իրավիճակային բիզնես քննարկումների, շնորհանդեսների, ինտերակտիվ խմբակային վարժությունների, դերային խաղեր, դեպքերի ուսումնասիրության, բանավեճերի, քննարկումների, առցանց եւ տնային վարժությունների, վիկտորինաների, էլեկտրոնային ուսուցման գործիքների եւ իրական կյանքից վերցված դեպքերի ինտերակտիվ դիտարկման միջոցով:
No Reviews found for this course.