Կիբերանվտանգություն․ Ղեկավարում և կառավարում, խնդիրներ և լուծումներ
0( 0 REVIEWS )
0 STUDENTS
Նպատակը՝
Մասնակիցներիներին ներկայացնել․
- Կիբերանվտանգության ղեկավարման և կառավարման խնդիրները ժամանակակից թվային աշխարհում
- Կիբերանվտանգության կառավարման համար օգտագործվող framework-ները և ստանդարտները
- Կիբերանվտանգության ռազմավարությունը՝ կազմակերպության խնդիրներին համահունչ։
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կիմանան․
- Ինչպես է զարգացած աշխարհը ղեկավարում և կառավարում կիբերանվտանգության ռիսկերը
- Ինչպես և ինչ մեխանիզմներով են բացահայտում և դիմագրավում կիբերանվտանգության ռիսկերին
- Կիբերանվտանգության ղեկավարման և կառավարման աշխարհի լավագույն մոդելների պրակտիկ կիրառումը
Դասընթացի ծրագիրը
- Կիբերանվտանգության հիմնարար խնդիրը․ ինչպե՞ս ձևակերպել և լուծել այն
- Ղեկավարում և կառավարում․ որո՞նք են կիբերանվտանգության ղեկավարման և կառավարման աշխարհի լավագույն մոդելները
- Կիբերանվտանգության ղեկավարման և կառավարման աշխարհի լավագույն մոդելների պրակտիկ կիրառումը
- NIST CyberSecurity Framework
- FFIEC Cybersecurity Maturity Tool
- The 18 CIS Critical Security Controls
Թիրախային լսարանը՝
կազմակերպությունների ղեկավար անձնակազմ, տեղեկատվական և/կամ կիբերանվտանգության, ՏՏ ռիսկերի պատասխանատուներ, աուդիտորներ, ովքեր պետք է տիրապետեն որոշակի գիտելիքների և գործիքների կիբերանվտանգության ռիսկերը հասկանալու և ներդրված հսկողությունները գնահատելու համար։
Տևողությունը՝ 4 Ժամ
Աշխատանքային լեզուն՝ հայերեն
Մասնակիցների առավելագույն քանակը՝ 20
Մեկնարկը՝ օգոստոսի 8, 2023թ․
No Reviews found for this course.