ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ՝ ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այս դասընթացի նպատակն է սովորեցնել մասնակիցներին ֆինանսական կառավարման բոլոր հիմնական ուղղությունները: Դասընթացը ներառում է ֆինանսական հաշվետվությունների պատրաստման սկզբունքները, դրանց վերլուծությունը, արդյունավետ կառավարչական հաշվետվությունների պատրաստման սկզբունքները, բյուջետավորման, կանխատեսումների և ներդրումների մասին պրակտիկ գիտելիքներ, ինչպես նաև ներդրումների գնահատման տեխնիկաներ:
Այս դասընթացը հնարավորություն է տալիս մասնակիցներին հասկանալու ֆինանսական կառավարում առարկան և դրա կիրառությունը գործնականում: Ձեռքբերված գիտելիքներն ու հմտությունները թույլ կտան աշխատանքային գործընթացում հասկանալու, կիրառելու և մեկնաբանելու ֆինանսական կառավարման տարրերը և տեխնիկաները անկախ մասնագիտությունից: Այս ամենից շահելու է ոչ միայն մասնագետը, այլև ամբողջ ընկերությունը, քանզի կազմակերպության աշխատակիցների ֆինանսական գրագիտության բարձրացումը կնպաստի ընկերության ներսում ֆինանսական և ոչ ֆինանսական բաժինների արդյունավետ փոխհամագործակցությանը, ինչպես նաև որոշումների կայացման արդյունավետույան բարձրացմանը:
ՄՈԴՈՒԼ 1․ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ`
– Հասկանալ հաշվապահական հիմնական սահմանումները և սկզբունքները
– Հասկանալ ֆինանսական հաշվետվությունների բովանդակությունը, հիմնական տիպերը և տարրերը
– Բացատրել ֆինանսական հաշվետվությունների վերլուծության կարևորությունը ընկերության և կապիտալ ներդրողների համար
– Սահմանել ֆինանսական հաշվետվությունների օգտագործողներին և նրանց պահանջները
– Սովորել օգտագործել ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության արդյունքները գնահատելու համար
Ֆինանսական վերլուծությունների վերաբերյալ`
– Հասկանալ և գործնականում կիրառել ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունը
– Ֆինանսական ցուցանիշների հաշվարկի և մեկնաբանման միջոցով– վճարունակության, շահութաբերության, ակտիվների կառավարման, ֆինանսավորման կառուցվածքի ցուցանիշների միջոցով
– Ֆինանսական հաշվետվությունների հորիզոնական համեմատական վերլուծության միջոցով
– Ֆինանսական հաշվետվությունների ուղղահայաց համեմատական վերլուծության միջոցով
– Ֆինանսական հաշվետվությունների վրա կիրառել վերլուծական տեխնիկա և միջոցներ` որոշումների կայացման համար օգտակար տեղեկատվության ստացման նպատակով
– Հասկանալ ֆինանսական ցուցանիշների վերլուծության սահմանափակումները
ՄՈԴՈՒԼ 2․ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կառավարչական հաշվետվությունների և որոշումների կայացման վերաբերյալ`
– Հասկանալ և տարբերակել ծախսերի տեսակները
– Գնահատել կարճաժամկետ որոշումների կայացման վրա ազդող գործոնները
– Հասկանալ արդյունավետ կառավարչական հաշվետվություների պատրաստման սկզբունքները
– Կիրառելով MS Excel & MS Power point ծրագրերը սովորել կառավարչական հաշվետվությունների ներկայացման արդյունավետ ձևեր
Բյուջետավորման և կանխատեսումների վերաբերյալ`
– Սովորել բյուջեի/պլանավորման նպատակը, գործընթացը, տեսակները
– Սովորել կանխատեսման տեխնիկան տարբերակել այն պլանավորումից
– Ստանալ պրակտիկ խորհուրդներ կանխատեսման և կառավարչական հաշվետվությունների պատրաստման համար
Ներդրումների գնահատման վերաբերյալ`
– Սովորել պրակտիկայում ներդրումային ծրագրերի գնահատման մեթոդների կիրառությունը և տարբերությունները
– Հասկանալ փողի ներկա զուտ արժեքը (NPV, IRR)
No Reviews found for this course.