fbpx

Շուկայական ռիսկի կառավարում: Տոկոսադրույքի եւ արտաժույթի փոխարժեքի ռիսկի կառավարում

Մայիսի 25

18:00

40.000 28 000 դրամ

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

Այս դասընթացը ներկայացնում է շուկայական ռիսկը. շուկայական ռիսկը շուկայական գների հակադիր փոփոխությունների պատճառով ֆինանսական ակտիվներում կամ գործիքներում բանկի դիրքերի փոփոխության հետեւանքով առաջացած ռիսկն է։ Բանկերը դիտարկում են շուկայական ռիսկը քանի որ նրանք արժեթղթային գործարքներ են իրականանցում՝ ռիսկի ենթարկելով իրենց սեփական կապիտալը, եւ, ըստ անհրաժեշտության, օգտագործում են ֆինանասական գործիքներ։ Շուկայական ռիսկերի կառավարման ձախողումը կարող է էական ազդեցություն ունենալ բանկի շահութաբերության եւ համբավի վրա։ Այս դասընթացը ներկայացնում է շուկայական ռիսկերի գնահատման եւ կառավարման տարաբնույթ մոտեցումներ, ներառյալ միջազգային ստանդարտներով հաստատված մոտեցումները։

Դասընթացի օգտակարությունը Ձեր եւ Ձեր ընկերության համար

Մասնակիցները ձեռք կբերեն հիմնավոր գիտելիքներ տոկոսադրույքի եւ արտարժույթի փոխարժեքի ռիսկերի կառավարման վերաբերյալ։ Մասնակիցները նաեւ կկարողանան իրենց կազմակերպություններում կիրառել տոկոսադրույքի եւ արտարժույթի փոխարժեքի ռիսկերի կառավարման սթրես-թեստավորման եւ մոդելների մշակման գործնական գիտելիքները։

Դասընթացի արդյունքներ

• Գործնական գիտելիքներ ILAAP գործընթացների վերաբերյալ` կենտրոնանալով նյութական ռիսկի շարժիչների եւ գործոնների նույնականացման, չափման վրա
• Գործնական գիտելիքներ իրացվելիության սթրես թեսթերի նախագծման վերաբերյալ
• Կիրառական գիտելիքներ իրացվելիության պլանավորման եւ կառավարման գծով

Նպատակային խումբ

Այս դասընթացը նախատեսված է այն անձանց համար, ովքեր զբաղվում են ռիսկերի կառավարման գործընթացներով կամ հանդիսանում են ներքին աուդիտորներ, ֆինանսական վերլուծաբաններ, հաշվետու աշխատակիցներ։ Դասընթացը նաեւ կհետաքրքրի այն անձանց, ովքեր ծանոթ են ռիսկերի կառավարման հիմունքներին։

Անհրաժեշտ գիտելիքներ՝ բազային գիտելիքներ բանկային գործի, հաշվապահության, ռիսկերի կառավարման հիմունքների վերաբերյալ

Դասընթացավար

Անի Ղամբարյան

Ռիսկերի կառավարման բաժնի տնօրեն
Հայբիզնեսբանկ

Բաց մի թողեք ձեր հնարավորությունը

top
X