fbpx

Events

ՀՀ Հարկային Օրենսգիրք. խորացված դասընթաց գործող մասնագետների համար

Հուլիսի 20

19:00

48 000 դրամ

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

ՀՀ Հարկային օրենսգիրք թեմայով դասընթաց, որի ընթացքում կներկայացվի`

- օրենսգրքի ընդհանուր մասի հոդվածները,
- շահութահարկի,
- ավելացված արժեքի հարկի,
- ինչպես նաև Եկամտային հարկի բաժինները:

Դասընթացի ընթացքում կլինի նաև հարց ու պատասխան հարկային օրենսդրության հետ կապված մասնակիցներին հուզող հարցերի շուրջ:

Դասընթացի օգտակարությունը Ձեր եւ Ձեր ընկերության համար

Դասընթացը նպատակ ունի հասկանալու, թե ինչպես պետք է ճիշտ հաշվարկել հարկի գումարը, ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ, որոնք կօգնեն խուսափել օրենքի չիմացության պատճառով թույլ տրվող սխալներից, քննարկել և ստանալ պրակտիկայում առաջացած հարցերի պատասխանները, տիրապետել բավարար գիտելիքների, որոնք հնարավորություն կընձեռեն ճիշտ հարկային պլանավորում կատարել` կազմակերպությանը զերծ պահելով հարկային պարտավորություններից:  

Դասընթացի արդյունքներ

- Ձեռք բերել ընդհանուր գիտելիքներ ԱԱՀ վճարողների, հարկման օբյեկտի և հարկման բազայի առանձնահատկությունների, պարտավորության հաշվարկման, հաշվանցմումների (պակասեցումների) իրականացման կարգի վերաբերյալ

- Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների հարկման առանձնահատկությունների վերաբերյալ

- Եկամտային հարկով հարկման օբյեկտի և հարկի բազայի, հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտների, ինչպես նաև եկամտային հարկի դրույքաչափերի վերաբերյալ

- Այս համատեքստում ծանոթանալ օրենսգրքի շրջանակներում ընդհանուր մասով սահմանված դրույթներին, ինչպես նաև իրավաբանական անձանց տրամադրվող հարկային արտոնություններինև պարտականություններին

Նպատակային խումբ

- գլխավոր/ավագ հաշվապահներ
- հարկային խորհրդատուներ
- աուդիտորներ
- ֆինանսական տնօրեններ
- հարկային օրենսդրության հետ ամենօրյա աշխատանքում անմիջական շփում ունեցող անձինք

Նախապայման` Տնտեսագիտական կրթություն կամ հաշվապահի աշխատանքային փորձ

Բաց մի թողեք ձեր հնարավորությունը

Դասընթացավար

Արտակ Հովհաննիսյան

top
X