fbpx
160,000 AMD
Take this course
  • Duration45
  • TypeOffline
  • Training 5 or more people?
  • ՖՀՄՍ Դասընթաց Գործող մասնագետների համար (IFRS)

    0( 0 REVIEWS )
    0 STUDENTS

    Ներկայիս տնտեսական մրցակցության պայմաններում հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարևորությունը օրեցօր ավելանում է, քանի որ ճշգրիտ և տեղին կազմված ֆինանսական հաշվետվությունները նպաստում են ճիշտ տնտեսական որոշումների կայացմանը:

    Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելու համար կիրառում են ՖՀՄՍ- ներ (Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ): Այս դասընթացը մասնակիցներին է տրամադրում ամբողջական ՖՀՄՍ-ներում առաջադրված բարդ պահանջների վերաբերյալ համապարփակ գիտելիքներ, որոնք ամրապնդվում են գործնական օրինակներով:

     

    Դասընթացի նպատակները
    Ամբողջական ՖՀՄՍ-ների դասընթացը հնարավորություն է տալիս դասընթացի մասնակցիներին ձեռք բերել այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնց շնորհիվ կազմակերպությունը կարող է ունենալ անսխալ ֆինանսական հաշվառում և ՖՀՄՍ- ներին համապատասխան ֆինանսական հաշվետվություններ, որոնք զերծ կլինեն էական սխալներից և թերություններից և կազմակերպության ղեկավարությանն ու ֆինանսական հաշվետվությունների այլ օգտագործողներին կապահովեն ճիշտ և տեղին ֆինանսական տեղեկատվությամբ:

     

    Դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն.

    • իրականացնել կազմակերպության գործունեության հաշվապահական հաշվառումը,
    • արդյունավետորեն մշակել և կիրառել ճշգրիտ հաշվապահական հաշվառման քաղաքականություն,
    • կազմել ՖՀՄՍ-ների պահանջներին համապատասխանող ֆինանսական հաշվետվություններ,
    • նախապատրաստել կազմակերպության հաշվապահական համակարգերը՝ ՖՀՄՍ-ների պահանջներում շարունակաբար կատարվող փոփոխությունները կիրառելու համար:

     

    Դասընթացի մեթոդաբանությունը և առավելությունները
    Դասընթացն անցկացվում է թեմաների մանրամասն ներկայացմամբ, շարունակական հարց ու պատասխաններով և գործնական օրինակների դիտարկմամբ: Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն դասընթացի հեղինակի կողմից մշակված ուսումնական նյութեր, որոնք նաև կհանդիսանան օգտակար ուղեցույցներ հետագա աշխատանքի ընթացքում:

     

    Դասընթացի նպատակային խումբը
    ՖՀՄՍ-ների դասընթացը նախատեսված է բազային գործնական փորձ և/կամ գիտելիքներ ունեցող ավագ և գլխավոր հաշվապահների, ֆինանսական հաշվետվություններ կազմող և վերլուծող մասնագետների, ինչպես նաև աուդիտորների` մասնագիտական որակավորումը բարձրացնելու համար:

     

    No Reviews found for this course.

    top
    X