ՖՀՄՍ Դասընթաց Գործող մասնագետների համար (IFRS)
Ներկայիս տնտեսական մրցակցության պայմաններում հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարևորությունը օրեցօր ավելանում է, քանի որ ճշգրիտ և տեղին կազմված ֆինանսական հաշվետվությունները նպաստում են ճիշտ տնտեսական որոշումների կայացմանը:
Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելու համար կիրառում են ՖՀՄՍ- ներ (Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ): Այս դասընթացը մասնակիցներին է տրամադրում ամբողջական ՖՀՄՍ-ներում առաջադրված բարդ պահանջների վերաբերյալ համապարփակ գիտելիքներ, որոնք ամրապնդվում են գործնական օրինակներով:
Դասընթացի նպատակները
Ամբողջական ՖՀՄՍ-ների դասընթացը հնարավորություն է տալիս դասընթացի մասնակցիներին ձեռք բերել այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնց շնորհիվ կազմակերպությունը կարող է ունենալ անսխալ ֆինանսական հաշվառում և ՖՀՄՍ- ներին համապատասխան ֆինանսական հաշվետվություններ, որոնք զերծ կլինեն էական սխալներից և թերություններից և կազմակերպության ղեկավարությանն ու ֆինանսական հաշվետվությունների այլ օգտագործողներին կապահովեն ճիշտ և տեղին ֆինանսական տեղեկատվությամբ:
Դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն.
- իրականացնել կազմակերպության գործունեության հաշվապահական հաշվառումը,
- արդյունավետորեն մշակել և կիրառել ճշգրիտ հաշվապահական հաշվառման քաղաքականություն,
- կազմել ՖՀՄՍ-ների պահանջներին համապատասխանող ֆինանսական հաշվետվություններ,
- նախապատրաստել կազմակերպության հաշվապահական համակարգերը՝ ՖՀՄՍ-ների պահանջներում շարունակաբար կատարվող փոփոխությունները կիրառելու համար:
Դասընթացի մեթոդաբանությունը և առավելությունները
Դասընթացն անցկացվում է թեմաների մանրամասն ներկայացմամբ, շարունակական հարց ու պատասխաններով և գործնական օրինակների դիտարկմամբ: Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն դասընթացի հեղինակի կողմից մշակված ուսումնական նյութեր, որոնք նաև կհանդիսանան օգտակար ուղեցույցներ հետագա աշխատանքի ընթացքում:
Դասընթացի նպատակային խումբը
ՖՀՄՍ-ների դասընթացը նախատեսված է բազային գործնական փորձ և/կամ գիտելիքներ ունեցող ավագ և գլխավոր հաշվապահների, ֆինանսական հաշվետվություններ կազմող և վերլուծող մասնագետների, ինչպես նաև աուդիտորների` մասնագիտական որակավորումը բարձրացնելու համար:
No Reviews found for this course.