fbpx

Հաշվապահ

Աշխատանքի նկարագիրը

Կազմակերպության ակտիվների, պարտավորությունների, եկամուտների և ծախսերի հաշվապահական հաշվառման գործընթացի վարում, հիմնադրին, վարկատուներին և տեղական մարմիններին ներկայացվող ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում: 

Հիմնական պարտականությունները և պատասխանատվությունր

• Ստուգել և համեմատել կազմակերպության բանկային հաշիվների քաղվածքները և հաշվապահական հաշվառման տվյալները
• Պատրաստել ԿԲ ներկայացվող հաշվետվությունները
• Իրականացնել վարկային պորտֆելի հետ կապված բոլոր ձևակերպումները
• Իրականացնել հիմնական միջոցների հաշվապահական հաշվառում
• Իրականացնել կազմակերպության պարտավորությունների (այդ թվում պայմանական) պայմանագրերի վարումը հաշվապահական հաշվառման համակարգում. հաշվեգրել տոկոսները, հետևել պայմանագրային պարտավորությունների ժամանակին կատարմանը
• Իրականացնել ակտիվների դասակարգման հետ կապված հաշվապահական հաշվառման ձևակերպումները
• Պատրաստել վճարման հանձնարարականները և ներկայացնել բանկ` այդ թվում բանկ-հաճախորդ համակարգի միջոցով
• Հաշվարկել և ձևակերպել կազմակերպության աշխատակազմի հետ կապված բոլոր ծախսերը /աշխատավարձ պարգևատրումներ, արձակուրդայիններ, տրանսպորտային ծախսեր, հեռախոսային ծախսեր, եկամտային հարկ/
• Պատրաստել հարկային մարմիններ, ինչպես նաև վիճակագրության վարչություն ներկայացվող հաշվետվությունները
• Պատրաստել ՀՀ ԿԲ ներկայացվող, ինչպես նաև հրապարակվող հաշվետվությունները

Գիտելիքներ և ունակություններ

• Ֆիանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ
• Հաշվապահական հաշվառման սկզբունքների իմացություն (IFRS)
• Տեղեկության մեծ ծավալի ընկալման և վերամշակման ընդունակություն
• Պատասխանատվության բարձր զգացում
• Հայերեն և անգլերեն լեզուների հիմնական մասնագիտական և ընդհանուր բառապաշար
• Ցանցային և Համակարգչային գիտելիքներ
• MS Office (Excel, Word)
• ՀԾ Բանկ ծրագրի իմացությունը ցանկալի է

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլեկտրոնային հասցեին` նամակի subject հատվածում նշելով Accountant

Կապ

Հեռախոսահամար` 

+(374) 77 54 23 11,  +(374) 10 54 23 11

 

top
X