իրականացնել հաճախորդների հաշվապահական ընթացակարգերի, հարկերի, ինչպես նաև ֆինանսական, կառավարչական և կարգավորող հաշվետվությունների հետ կապված պարտականություններն ու գործառույթները։
Աշխատանքային պարտականություններ՝
ԱԱՀ-ով աշխատող ընկերությունների ֆինանսական և հարկային հաշվապահության իրականացում,
հարկային, ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունների /այդ թվում՝ ԱԱՀ և շահութահարկի հաշվարկ/, ժամանակին ներկայացում և հարկերի վճարումների կազմակերպում,
աշխատավարձի հաշվարկ
ՀԾ հաշվապահական ծրագրում անհրաժեշտ բոլոր տվյալների հաշվառում
Հաղորդակցություն հաճախորդ ընկերությունների հետ
Թիմում առկա կրտսեր հաշվապահների աշխատանքի կազմակերպում և վերահսկողություն
հաշվապահական և ֆինանսական վերլուծություններ
Պահանջվող որակավորումներ`
Բարձրագույն կրթություն տնտեսագիտություն, ֆինանսներ կամ հաշվապահություն մասնագիտությամբ
Հաշվապահության/աուդիտի/ֆինանսների բնագավառում առնվազն 4-5 տարվա աշխատանքային փորձ
Microsoft Office (Excel), Հայկական ծրագրեր (ՀԾ) և 1C տիրապետում
Հարկային օրենսդրության և կարգերի, ինչպես նաև ՖՀՄՍ-երի կիրառման իմացություն
Թիմ ղեկավարելու փորձ
ՀՀ ԿԲ կանոնակարգերի իմացությունը ցանկալի է
Հաշվապահական որակավորումը (ՀՀԱԱ, ACCA և այլն) կդիտվի որպես առավելություն
Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Ուժեղ միջանձնային և հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու ունակություն
Նախաձեռնող և ճկուն անձնավորություն բարձր պատասխանատվության զգացումով
Վերլուծական մտածողություն
Արագ փոփոխվող միջավայրում կողմնորոշվելու կարողություն
Ուշադրություն մանրամասների և ճշգրտության նկատմամբ
Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլեկտրոնային հասցեին` նամակի subject հատվածում նշելով “Ավագ Հաշվապահ”
Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք iab.academy-ի միջոցով: