fbpx

Ներքին հսկողություն
ֆինանսական սեկտորի համար

Նոյեմբեր 10

19:00

30 000 դրամ

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

Դասընթացի շրջանակներում ներկայացվում են հիմնական հմտությունները եւ գործնական օրինակները՝ ինչպես մշակել, գործարկել եւ իրականացնել ներքին ֆինանսական հսկողության միջոցներ եւ գնահատել ֆինանսական կազմակերպություններում ներքին վերահսկողության համակարգի արդյունավետությունը: Արդյունավետ ներքին վերահսկողությունն անվտանգ եւ հզոր բանկային գործունեության հիմքն է: Գործառնական եւ ֆինանսական ներքին վերահսկողության պատշաճ ձեւավորված եւ հետեւողականորեն գործարկվող համակարգի օգնությամբ բանկի տնօրենների խորհուրդը եւ ղեկավարությունը կարող են պաշտպանել բանկի ռեսուրսները, պատրաստել արժանահավատ ֆինանսական հաշվետվություններ եւ գործել օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխան:

Դասընթացի օգտակարությունը Ձեր եւ Ձեր ընկերության համար

Այս դասընթացն անցնելով՝ գործնական աշխատանք կատարող մասնագետները կկարողանան հասկանալ, ներքին վերահսկողության համակարգի կառուցվածքը եւ ներքին արդյունավետությունը: Դասընթացին մասնակցող բոլոր մակարդակների ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք ուղեցույցներ կստանան ներքին ֆինանսական վերահսկողության միջոցների մշակման, գործարկման եւ իրականացման, ինչպես նաեւ դրանց արդյունավետությունը գնահատելու մասով՝ Թրեդուեյի անվան հանձնաժողովի հովանավոր կազմակերպությունների կոմիտեի (COSO) պահանջներին համապատասխան: Տարբեր գործընթացներում վերահսկողության կիրառումը հասկանալու շնորհիվ դասընթացի մասնակիցները կլինեն տեղեկացված եւ շահագրգռված՝ ստանձնելով արդյունքների բարելավման համար պատասխանատվություն:

Դասընթացի արդյունքներ

• Հասկանալ ներքին վերահսկողության անհրաժեշտությունը, պարզել թե ինչպես այն կարող է նպաստել բանկերի եւ ֆինանսական կազմակերպությունների խնդիրների լուծմանը եւ նպատակների իրականացմանը

• Իմանալ ներքին ֆինանսական հսկողության գործառույթների մշակման եւ գործարկման հետ կապված պարտականությունները

• Հասկանալ ներքին վերահսկողության 5 բաղադրիչները եւ COSO-ի համաշխարհային «ոսկե» չափանիշի 17 սկզբունքները

• Վերլուծել ներքին վերահսկողության նպատակների ու կառուցվածքի եւ նրա բաղադրիչների միջեւ առկա փոխհարաբերությունները (COSO’s cube)

• Գործնական օրինակներով մշակել եւ իրականացնել ներքին վերահսկողությունը բիզնես գործընթացներում

• Սովորել գնահատել ներքին վերահսկողության արդյունավետությունն, գործնական կիրառելիությունը եւ իրավիճակային խնդրի ուսումնասիրության հիման վրա փաստաթղթավորել ներքին վերահսկողության թերությունները

Նպատակային խումբ

Դասընթացը նախատեսված է կազմակերպության գործընթացներում գործառնական ղեկավար կազմի համար, ովքեր կարող են ներքին ֆինանսական վերահսկողության մասին գիտելիքներից օգտվելով՝ հրաժարվել անարդյունավետ, ավելորդ կամ ոչ գործուն վերահսկողության միջոցներից եւ նպաստել ընկերության երկարաժամկետ նպատակների իրագործմանը

       Նախնական գիտելիքներ` ֆինանսական գիտելիքներ

Դասընթացավար

Ադրինե Թումանյան

Բաց մի թողեք ձեր հնարավորությունը

top
X