fbpx

Ֆինանսական հաշվառման հիմունքներ

Ապրիլի 27

19:00

50.000 35 000 դրամ

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

Այս դասընթացը հետաքրքրություն է ներկայացնում բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մուտք գործել հաշվապահական հաշվառման աշխարհ: Դասընթացի նպատակն է՝ ամուր հիմք ստեղծել ֆինանսական հաշվապահության համար, որն անհրաժեշտ է նաեւ ֆինանսական կառավարման, վերլուծության, պլանավորման եւ բյուջետավորման հետագա ուսումնասիրությունների համար: Դասընթացի մասնակիցները նախնական պատկերացում կկազմեն ֆինանսական հաշվառման հիմքում ընկած հաշվապահական հաշվառման հիմնարար սկզբունքների եւ հասկացությունների մասին, կսովորեն կատարել հաշվապահական գործարքների կրկնակի գրառում, կստանան համապարփակ պատկերացում հիմնական կարգերի, այդ թվում՝ ոչ ընթացիկ ակտիվների, պաշարների, ֆինանսական ակտիվների եւ ֆինանսական պարտավորությունների մասին: Դասընթացում ներառված են նաեւ եկամուտների եւ ծախսերի ճանաչման սկզբունքները, ինչպես նաեւ ֆինանսական հաշվետվությունների փաթեթին:

Դասընթացի օգտակարությունը Ձեր եւ Ձեր ընկերության համար

Այս դասընթացի մասնակիցները հստակ պատկերացում կկազմեն ֆինանսական հաշվառման հիմունքների մասին, կսովորեն օգտվել կրկնակի գրանցման համակարգից եւ կազմել պարզ ֆինանսական հաշվետվություններ:

Դասընթացի արդյունքներ

• Սահմանել եւ նույնականացնել ակտիվները, պասիվները (պարտավորությունները), սեփական կապիտալը, եկամուտները եւ ծախսերը

• Կազմել գլխավոր գրքի գրառումները՝ հիմնական տեսակների գործարքները գրանցելու համար

• Սահմանել եւ նույնականացնել ֆինանսական հաշվետվությունների տեսակները

Նպատակային խումբ

Հաճախորդների սպասարկման ներկայացուցիչներ, հաշվետվությունների պատրաստման եւ բյուջետավորման համար պատասխանատու թիմի անդամներ, աուդիտորական խմբի անդամներ, բոլոր նրանք, ովքեր ունեն քիչ փորձ կամ առհասարակ փորձ չունեն եւ ցանկանում են լրացնել ֆինանսական հաշվառման գիտելիքի իրենց բացը, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել ֆինանսական վերլուծության եւ պլանավորման ոլորտում:

Դասընթացավար

Կարինե Զուրաբյան

Բաց մի թողեք ձեր հնարավորությունը

top
X