Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն

Ապրիլի 19

18:30

45 000 դրամ

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

Այս դասընթացը կատարյալ ընտրություն կլինի այն անձանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել ֆինանսական հաշվետվությունները հասկանալու, շահութաբերության, իրացվելիության, արդյունավետության եւ մաշվածության հիմնական գործակիցները հաշվարկելու, մեկնաբանելու եւ վերլուծելու, ինչպես նաեւ հաշվետվություններում թաքնված միտումները բացահայտելու համար անհրաժեշտ գիտելիքները եւ հմտությունները։ Մասնակիցները պատկերացում կկազմեն այն մասին, թե ֆինանսական հաշվետվությունները ինչպես կարող են շահարկվել ցանկալի արդյունք ստանալու նպատակով, թե ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ անցյալի ֆինանսական տեղեկատվությունը օգտագործելու հետեւանքով եւ թե ինչ ազդեցություն կարող է ունենալ հաշվապահական քաղաքականությունների փոփոխությունը։

Դասընթացի օգտակարությունը Ձեր եւ Ձեր ընկերության համար

Մասնակիցները կկարողանան իրականացնել հիմնական գործակիցների վերլուծություն, մեկնաբանել եւ վերլուծել բիզնես միջավայրում օգտագործվող ֆինանսական հաշվետվությունները եւ դրանցում առկա տեղեկատվությունից կատարել ճշգրիտ եզրակացություններ:

Դասընթացի արդյունքներ

• Հաշվարկել հիմնական ֆինանսական գործակիցները. շահութաբերության, իրացվելիության, արդյունավետության, gearing եւ ներդրումային

• Մեկնաբանել տարբեր գործակիցները

• Իրականացնել կազմակերպությունների կատարողականի վերլուծություն՝ հիմնվելով ֆինանսական եւ ոչ ֆինանսական տվյալների վրա

Նպատակային խումբ

Սկսնակներ, ովքեր ցանկանում են միանալ հաշվետվություններ կազմելու, բյուջետավորման, ռիսկերի կառավարման, ներդրումային բանկերի եւ աուդիտի թիմերին, անհատական բանկային մասնագետներին եւ աշխատակցիներին, ովքեր ներգրավված են բիզնեսի գնահատման եւ վարկավորման որոշումների կայացման գործընթացներում։

Անհրաժեշտ գիտելիքներ՝ ֆինանսական հաշվապահություն

Դասընթացավար

Անի Խաչատրյան

Բաց մի թողեք ձեր հնարավորությունը

top
X