fbpx
54,000 AMD
Գրանցվել դասընթացին
  • Դասընթացը 5 և ավել հոգու համար է՞
  • Փողերի լվացման դեմ պայքար (ՓԼ/ԱՖ / AML)

    0( 0 Գնահատականներ )
    1 Ուսանողներ

    Արդի ժամանակաշրջանում բանկային վերահսկողության հիմնական և կարևորագույն խնդիրներից մեկը փողերի լվացման ռիսկերի բացահայտումն ու դրանց կանխարգելումն է: Բանկերն իրականացնում են զանազան գործառնություններ և մատուցում տարաբնույթ ծառայություններ: Դրանք ապահովում են ոչ միայն փողի շրջանառությունը և վարկային հարաբերությունները, այլ նաև ազգային տնտեսության ֆինանսավորման գործառույթը, իրականացնում են միջնորդական ծառայություններ, արժեթղթերի առք ու վաճառք և նույնիսկ, որոշ դեպքերում, հանդես են գալիս անշարժ գույքի շուկայում որպես միջնորդավորված կազմակերպություններ: Բանկերը մշտապես գործում են ռիսկի և շուկայական մրցակցության իրավիճակում, և դա բերում է նրան, որ շուկային անհրաժեշտ են ժամանակակից գիտելիքներով զինված երիտասարդ կադրեր, որոնց ձևավորման համար սույն դասընթացն ունի իր ուրույն դերակատարումը:

    Նպատակային խումբ

    • ՀՀ առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցներ
    • Ֆինանսաբանկային համակարգը վերահսկող ղեկավարներ և մասնագետներ
    • Կենտրոնական բանկի աշխատակիցներ, ներքին և արտաքին աուդիտ իրականացնող աուդիտորներ և ներքին վերահսկողության ծառայությունների անդամներ
    • Առևտրային կազմակերպությունների ղեկավարներ և աշխատակիցներ
    • Անձիք, ովքեր ցանկանում են կատարել անվտանգ գնումներ և զերծ մնալ տարատեսակ ֆինանսական չարաշահումներից
    • Ուսանողներ, որոնք ցանկանում են բարձարցնել իրենց մասնագիտական գիտելիքները և աշխատել ֆինանսաբանկային ոլորտում

    Դասընթացին մասնակցելու արդյունքում մասնակիցները կսովորեն՝

    • Մտածել նորովի ցանկացած տեսակի քարտային և բանկային գործարքներն առավել արդյունավետ կատարելու նպատակով
    • Լինել վստահ սեփական ուժերին և չդառնալ ֆինանսական «ծովահենների» զոհ
    • Կառավարել հաճախորդի հետ հարաբերությունները՝ օգտագործելով նոր հմտություններ
    • Պահպանել հանգստություն և լինել վստահ գործարքների կատարման ժամանակ
    • Խորը և համապարփակ գիտելիքներ ձեռք բերել փողերի լվացման, կոռուպցիոն ռիսկերից և ֆինանսական զեղծարարներից պաշտպանվելու համար
    • Ձեր հարցերի պատասխանները, որոնք առաջանում են բանկերի, ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների հետ առնչվելիս
    • Ինտերակտիվ քննարկում, մասնագիտական որակների բարձրացում և փորձի փոխանակում

    Դասընթացի մասնակցության նախապայմաններ

    Մասնակիցը ծրագիրը յուրացնելու համար պետք է ունենա գիտելիքներ ֆինանսաբանկային օրենսդրությունից, բանկային մենեջմենթից, ինչպես նաև բանկային ռիսկերի, տնտեսագիտության, բանկային գործի, ֆինանսների, հաշվապահության, փողերի լվացման դեմ պայքարի  և այլ ոլորտներից։

    Դասընթացի մեթոդաբանություն

    «Փողերի լվացման դեմ պայքար» դասընթացը կազմված է ինչպես տեսական, այնպես էլ գործնական դասերից: Նշված դասընթացը անցկացվելու է ինտերակտիվ քննարկման եղանակով՝ դեպքերի ուսումնասիրում, իրավիճակային խնդիրներ, հարց ու պատասխան:

    Դասընթացի ուսումնական պլան

    • ՓԼ/ԱՖ հիմնական հասկացությունը
    • Փողերի լվացման դասական մեխանիզմները
    • Կասկածելի գործարքներ
    • ՓԼ/ԱՖ դեմ պայքարի Օրենքի հիմնական պահանջները
    • ՀՀ ԿԲ դերը ՓԼ/ԱՖ դեմ պայքարում և Բանկի և հաճախորդի իրավունքները
    • Ֆինանսական հանցագործություններ

    Առավելություններ

    Դասընթացի ավարտից հետո բոլոր մասնակիցները բոլոր մասնակիցները կարող են ստանալ 1 ամիս անհատական անվճար խորհրդատվություն:

    Հավաստագիր

    Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի մասնակցության, իսկ ավարտական թեստը հաջողությամբ հանձնողներին՝ ավարտական հավաստագիր։

    No Reviews found for this course.

    top
    X