fbpx
40,000 AMD 36,000 AMD
Գրանցվել դասընթացին
  • Դասընթացը 5 և ավել հոգու համար է՞
  • Ռիսկերի ընդունման կարողություն եւ կապիտալի համարժեքության պլանավորում

    0( 0 Գնահատականներ )
    1 Ուսանողներ
    Ռիսկերի ընդունման կարողության եւ կապիտալի համարժեքության պլանավորման դասընթացը Ձեզ է ներկայացնում հետեւյալ տեղեկատվությունը. Բազելյան համաձայնագրերի եռասյուն մոդելը հատուկ ուշադրություն է կենտրոնացնում ռիսկերի կառավարման վրա, ինչպես նաեւ տրամադրում է ուղեցույցեր կապիտալի պահանջների հաշվարկների վերաբերյալ եւ սահմանում է ընդլայնված հաշվետվությունների պահանջները։ Բանկերը հետեւաբար բախվում են ներքին ընթացակարգերի եւ համակարգերի մշակման մարտահրավերներին եւ պետք է հավաստիացնեն, որ նրանք, բոլոր նյութական ռիսկերը հաշվի առնելով, երկար ժամանակահատվածում տիրապետում են համապատասխան կապիտալային ռեսուրսներին։

    Դասընթացի օգտակարությունը Ձեր եւ Ձեր ընկերության համար

    Մասնակիցները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ եւ կյուրացնեն ներքին կապիտալի համարժեքության եւ իրացվելիության գնահատման գործընթացները ռիկսերի կառավարման միջավայրերում դրանց տարաբնույթ կիրառությունների հետ միասին, համապարփակ պատկերացում կկազմեն հայեցակարգային հիմունքների եւ բանկային ոլորտում կապիտալի պլանավորման նորագույն մոտեցումների մասին, որոնք կարող են օգտագործվել տարբեր կազմակերպություններում։ Մասնակիցները նաեւ կծանոթանան բանկային ոլորտի նորագույն մոտեցումներին եւ կարգավորման միտումներին, ներառյալ ICAAP-ը եւ ILAAP-ը, եւ հատուկ ուշադրությունը կկենտրոնացվի կամակերպությունների կողմից ռիսկերի ընդունման կարողության ապահովման վրա։

    Նպատակային խումբ

    Այս դասընթացը կհետաքրքրի նրանց, ովքեր ցանկանում են խորապես մասնագիտանալ կապիտալի եւ իրացվելիության համարժեքության գնահատման գործընթացներում։ Դասընթացը անհրաժեշտ է այն անձանց, ովքեր արդեն իսկ ներգրավված են ռիսկերի կառավարման գործընթացներում, մասնավորապես` կապիտալի պլանավորման եւ կապիտալի եւ իրացվելիության ռիսկերի կառավարման գործընթացներում, նաեւ անհրաժեշտ է ռիսկերի կառավարման մասնագետներին, հաշվետվություններ պատրաստող աշխատակիցների, ակտիվների եւ պարտավորությունների կառավարման բաժինների մասնագետներին կամ նրանց, ովքեր ցանկանում են առաջընթաց ապրել իրենց կարիերայում եւ լինել պատրաստ։

    Դասընթացի արդյունքներ

    • Գործնական գիտելիքներ ներքին կապիտալի համարժեքության գնահատման գործընթացի մասին, ներառյալ նյութական ռիսկերի աղբյուրների եւ գործոնների հայտնաբերումը եւ գնահատումը
    • Գործնական գիտելիքներ ներքին կապիտալի համարժեքության գնահատման եւ ներքին իրացվելիության համարժեքության գնահատման գործընթացների մասին, ներառյալ նյութական ռիսկերի աղբյուրների եւ գործոնների հայտնաբերումը եւ գնահատումը
    • Գործնական գիտելիքներ կապիտալի համարժեքության, կապիտալի պլանավորման, իրացվելիության ռիսկերի գնահատման եւ իրացվելիության պլանավորման հետ կապված սթրեսների մշակման վերաբերյալ

    Դասընթացի անցկացման մեթոդները

    • Պրեզենտացիաներ եւ դասախոսություններ
    • Ֆորում-քննարկումներ
    • Գիտելիքների ստուգման թեստեր
    • Իրական կյանքում օգտագործվող գործնական օրինակներ
    • Իրավիճակային վերլուծություններ

    Դասընթացի ուսումնական պլան

    • Ներածություն
    • Մոդուլ 1. Կապիտալի համարժեքության պլանավորում
    • Մոդուլ 2. Իրացվելիության համարժեքության գնահատում
    • Ավարտական թեստ

    Անհրաժեշտ գիտելիքներ՝ բազային գիտելիքներ բանկային գործի մասին

    No Reviews found for this course.

    top
    X