fbpx
48,000 AMD
Գրանցվել դասընթացին
  • Դասընթացը 5 և ավել հոգու համար է՞
  • ՀՀ Հարկային Օրենսգիրք. խորացված դասընթաց գործող մասնագետների համար

    0( 0 Գնահատականներ )
    1 Ուսանողներ

    Դասընթացի նկարագիր

    • ՀՀ Հարկային օրենսգիրք թեմայով դասընթաց, որի ընթացքում կներկայացվի օրենսգրքի ընդհանուր մասի հոդվածները, Շահութահարկի, Ավելացված արժեքի հարկի, ինչպես նաև Եկամտային հարկի բաժինները
    • Դասընթացի ընթացքում կներկայացվի նաև 2020թ հունվարի 1-ից ուժի մեջ մտած Տրանսֆերային գնագոյացման կարգավորումներին
    • Դասընթացի ընթացքում կլինի նաև հարց ու պատասխան հարկային օրենսդրության հետ կապված մասնակիցներին հուզող հարցերի շուրջ

     

    Դասընթացի օգտակարությունը Ձեր և Ձեր ընկերության համար

    Դասընթացը նպատակ ունի հասկանալու, թե ինչպես պետք է ճիշտ հաշվարկել հարկի գումարը, ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ, որոնք կօգնեն խուսափել օրենքի չիմացության պատճառով թույլ տրվող սխալներից, քննարկել և ստանալ պրակտիկայում առաջացած հարցերի պատասխանները, տիրապետել բավարար գիտելիքների, որոնք հնարավորություն կընձեռեն ճիշտ հարկային պլանավորում կատարել` կազմակերպությանը զերծ պահելով հարկային պարտավորություններից

     

    Ի՞նչ կսովորեն մասնակիցները

    • ձեռք բերել ընդհանուր գիտելիքներ ԱԱՀ վճարողների, հարկման օբյեկտի և հարկման բազայի առանձնահատկությունների, պարտավորության հաշվարկման, հաշվանցմումների (պակասեցումների) իրականացման կարգի վերաբերյալ
    • ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների հարկման առանձնահատկությունների վերաբերյալ
    • եկամտային հարկով հարկման օբյեկտի և հարկի բազայի, հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտների, ինչպես նաև եկամտային հարկի դրույքաչափերի վերաբերյալ
    • այս համատեքստում ծանոթանալ օրենսգրքի շրջանակներում ընդհանուր մասով սահմանված դրույթներին, ինչպես նաև իրավաբանական անձանց տրամադրվող հարկային արտոնություններինև պարտականություններին

     

    Դասընթացի մեթոդաբանություն

    • պրեզենտացիա
    • ինտերակտիվ խմբակային առաջադրանքներ
    • դեպքերի ուսումնասիրություններ /case study/
    • տվյալ դրույթի կիրառման հետ կապված ՀՀ կառավարության որոշումների պարզաբանումներ
    • գործնական առաջադրանքների կիրառում
    • քննարկումներ, հարց ու պատասխան

     

    Նպատակային խումբ

    • գլխավոր/ավագ հաշվապահներ
    • հարկային խորհրդատուներ
    • աուդիտորներ
    • ֆինանսական տնօրեններ
    • հարկային օրենսդրության հետ ամենօրյա աշխատանքում անմիջական շփում ունեցող անձինք

     

    Նախապայման

    Տնտեսագիտական կրթություն կամ հաշվապահի աշխատանքային փորձ

    No Reviews found for this course.

    top
    X