fbpx

Փողերի լվացման դեմ պայքար

Հունիս 18

19:00

54 000 AMD

Դասընթացի նկարագրություն

Արդի ժամանակաշրջանում բանկային վերահսկողության հիմնական և կարևորագույն խնդիրներից մեկը փողերի լվացման ռիսկերի բացահայտումն ու դրանց կանխարգելումն է: Բանկերն իրականացնում են զանազան գործառնություններ և մատուցում տարաբնույթ ծառայություններ: Դրանք ապահովում են ոչ միայն փողի շրջանառությունը և վարկային հարաբերությունները, այլ նաև ազգային տնտեսության ֆինանսավորման գործառույթը, իրականացնում են միջնորդական ծառայություններ, արժեթղթերի առք ու վաճառք և նույնիսկ, որոշ դեպքերում, հանդես են գալիս անշարժ գույքի շուկայում որպես միջնորդավորված կազմակերպություններ: Բանկերը մշտապես գործում են ռիսկի և շուկայական մրցակցության իրավիճակում, և դա բերում է նրան, որ շուկային անհրաժեշտ են ժամանակակից գիտելիքներով զինված երիտասարդ կադրեր, որոնց ձևավորման համար սույն դասընթացն ունի իր ուրույն դերակատարումը:

Դասընթացին մասնակցելու արդյունքում մասնակիցները կսովորեն՝

1. Մտածել նորովի ցանկացած տեսակի քարտային և բանկային գործարքներն առավել արդյունավետ կատարելու նպատակով

2. Լինել վստահ սեփական ուժերին և չդառնալ ֆինանսական «ծովահենների» զոհ

3. Կառավարել հաճախորդի հետ հարաբերությունները՝ օգտագործելով նոր հմտություններ

4. Պահպանել հանգստություն և լինել վստահ գործարքների կատարման ժամանակ

5. Խորը և համապարփակ գիտելիքներ ձեռք բերել փողերի լվացման, կոռուպցիոն ռիսկերից և ֆինանսական զեղծարարներից պաշտպանվելու համար

6. Ձեր հարցերի պատասխանները, որոնք առաջանում են բանկերի, ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների հետ առնչվելիս

7. Ինտերակտիվ քննարկում, մասնագիտական որակների բարձրացում և փորձի փոխանակում

Նպատակային խումբ

• ՀՀ առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցներ

• Ֆինանսաբանկային համակարգը վերահսկող ղեկավարներ և մասնագետներ

• Կենտրոնական բանկի աշխատակիցներ, ներքին և արտաքին աուդիտ իրականացնող աուդիտորներ և ներքին վերահսկողության ծառայությունների անդամներ

• Առևտրային կազմակերպությունների ղեկավարներ և աշխատակիցներ

• Անձիք, ովքեր ցանկանում են կատարել անվտանգ գնումներ և զերծ մնալ տարատեսակ ֆինանսական չարաշահումներից

• Ուսանողնողներ, որոնք ցանկանում են բարձարցնել իրենց մասնագիտական գիտելիքները և աշխատել ֆինանսաբանկային ոլորտում

Բաց մի թողեք ձեր հնարավորությունը

Դասընթացավար

Տիգրան Բեկթեմուրյան

Փողերի լվացման դեմ պայքարի պատասխանատու
«Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ

Դասընթացի մասնակցության նախապայմաններ

Մասնակիցը ծրագիրը յուրացնելու համար պետք է ունենա գիտելիքներ ֆինանսաբանկային օրենսդրությունից, բանկային մենեջմենթից, ինչպես նաև բանկային ռիսկերի, տնտեսագիտության, բանկային գործի, ֆինանսների, հաշվապահության և փողերի լվացման դեմ պայքարի ոլորտներից:
top
X