fbpx

Պրոդուկտի պահանջների արդյունավետ հավաքագրում

19 Դեկտեմբեր

12:00

5.000 դրամ

Վեբինարի մասին

Պատերազմի ծանր հետևանքների հաղթահարման, ներքին կայունության ապահովման և COVID-19 դիմակայմանը զուգընթաց, առաջնայինը ՀԶՈՐ տնտեսության նախադրյալների ստեղծումն է:

Տեղեկատվական տեխնոլոգիաները ռազմաարդյունաբերության մեջ կիրառելով, մենք կարող ենք հասնել նոր ու մրցունակ պրոդուկտների ստեղծմանը։

Իսկ մրցունակ ու վերջնաժամկետին համապատասխանող պրոդուկտ ստեղծելու համար կարևոր է պատվիրատուից պահանջների ճիշտ և շարունակական հավաքագրման, դասակարգման, խմբավորման գործիքների օգտագործումը։

Պահանջների ճիշտ հավաքագրումը ծրագրավորման թիմի համար միակ գրավականն է՝ պատվիրատուի սպասելիքներին և ժամկետներին համապատասխան պրոդուկտ ստեղծելու համար։

Վեբինարի ավարտին դուք կկարողանաք պատասխանել հետևյալ հարցերին՝

✔️ որոնք են պրոդուկտի ստեղծման փուլերը և պահանջների տեսակները

✔️ ինչպես կատարել պրոդուկտի պահանջների քարտեզագրում և փաստաթղթավորում, ինչպիսի նմուշներից օգտվել

✔️ որ շահառու կողմերին ներգրավել պրոդուկտի պահանջների հավաքագրման համար, որոնք համապատասխանում են բիզնեսի առաջնահերթություններին

✔️ ինչպիսի գործիքներ և արտեֆակտներ օգտագործել, որպեսզի պատվիրատուների կարիքները և պահանջները ճիշտ բացահայտվեն ու փոխանցվեն թիմին։

Վեբինարը նախատեսված է սկսնակ կամ քիչ փորձ ունեցող պրոդուկտ մենեջերների, Product Owner-ների, նախագծի ղեկավարների և այլ հետաքրքրված անձաց համար։

Փոխանցե՛ք մասնակցության վճարը «1000plus» հիմնադրամին և մասնակցեք վեբինարին:

Դասընթացավար

Թամարա Հովհաննիսյան

PMI-ACP®, Նախագծերի ղեկավար,
BetConstruct

                           #ԱնպարտելիԵնք #ԱմուրՍահմանՀզորՀայրենիք

top
X