fbpx

Հասույթի ճանաչումը համաձայն ՖՀՄՍ 15-ի

Հուլիս 24

12:00

10 000 AMD

*Ամբողջ հասույթը ուղղվելու է զինվորի վերականգնողական ծախսերին

Դասընթացի նկարագրություն

Հասույթը կազմակերպությունների համար ամենաազդեցիկ ֆինանսական ցուցանիշներից մեկն է, հետևաբար` հասույթի ճիշտ ճանաչումը շատ կարևոր է: Դասընթացը նպատակ ունի ներկայացնել ՖՀՄՍ 15 «Հասույթ գնորդների հետ պայմանագրերից» ստանդարտի կարևորագույն պահանջները և պրակտիկ կիրառությունը կազմակերպություններում:

Դասընթացի օգտակարությունը Ձեր և Ձեր ընկերության համար

Դասընթացը կօգնի տիրապետել ՖՀՄՍ 15 ստանդարտի պահանջներին և կնպաստի հասույթի ճիշտ ճանաչմանը Ձեր կազմակերպությունում: Դասընթացի արդյունքում կունենաք մասնագիտական աճ և հիմնավորված գործելաոճ հասույթի ճանաչման հարցում:

Նպատակային խումբ

• Հաշվապահներ

• Գլխավոր հաշվապահներ

• Ֆինանսիստներ

• Ֆինանսական տնօրեններ և այլ ոլորտի մասնագետներ

Ի՞նչ կսովորեն մասնակիցները

Մասնակիցները հիմնավոր պատկերացում կկազմեն հասույթի ճանաչման հինգ փուլերի մասին, ինչպես նաև կսովորեն հաշվառել զեղչերը, պայմանագրերում փոփոխությունները, պայմանագրերում նշանակալի ֆինանսական բաղադրիչը, ինչպես բաշխել պայմանագրի արժեքը առանձին կատարողական պարտավորություննրի միջև, երբ և ինչ չափով կարող են հասույթ ճանաչել և այլ:

Բոլոր օրինակները և խնդիրները լինելու են պրակտիկ և տարբեր կազմակերպությունների օրինակներով, ինչպես օրինակ ՏՏ ոլորտի ընկերություններ, արտադրական կազմակերպություններ և այլն:

Դասընթացի մեթոդաբանություն

Դասընթացը կանցկացվի օնլայն ձևաչափով, մասնակիցները կունենան հարցեր տալու հնարավորություն: Օգտագործված նյութերը և խնդիրները կտրամադրվեն մասնակիցներին:

Բաց մի թողեք ձեր հնարավորությունը

Դասընթացավար

Մարիամ Բեջանյան

Ավագ ՖՀՄՍ մասնագետ

top
X