Պատասխանատու է՝ աշխատակիցների արդյունավետության բարձրացման համար ստեղծել հմտությունների և գիտելիքների զարգացման համակարգ։
Աշխատանքային պարտականություններ
Մշակել և ներդնել աշխատակիցների արդյունավետության կառավարման համակարգ համաձայն ընկերության պահանջների:
Վերահսկել աշխատակիցների արդյունավետության գնահատման պրոցեսը և ապահովել աշխատակիցներին անհրաժեշտ աջակցություն՝ մասնագիտականորեն զարգանալու համար:
Ներդնել աշխատակիցների գիտելիքների և հմտությունների զարգացմանն ուղված տարբեր մեթոդներ. օրինակ՝ ուսուցում աշխատավայրում, էլեկտրոնային ուսուցում, մենթորություն, ուսուցում կառավարման համակարգերի և վեբ կայքերի միջոցով:
Գտնել կապ աշխատակիցների տարեկան արդյուանվետության գնահատականների միջև և կազմակերպել զարգացման միջոցառումներ՝ ընկերության նպատակներին հասնելու համար:
Օժանդակել ղեկավարներին` նպատակների և անհատական արդյուանվետության ցուցանիշների մշակման մեջ, որոնք պետք է լինեն (SMART) կոնկրետ, չափելի, հասանելի, պաշտոնին համապատասխան և նշված ժամանակահատված:
Ինտեգրել աշխատանքի արդյունավետության կառավարումը տաղանդների զարգացման գորցընթացի հետ:
Մշակել և ներդնել արդյունավետ ինտեգրման համակարգ նոր ընդունված ու պաշտոն ստացած աշխատակիցների համար:
Վերլուծել և ներկայացնել ընկերության զարգացմանն ուղղված պահանջվող հմտությունները, պատրաստել զարգացման գործողությունների պլան և իրականացնել այն։
Ստեղծել դասընթացների գնահատման էֆեկտիվ մեխանիզմ, վերահսկել, որ դասընթացներն արդյունավետ են և նպաստում են աշխատակցի ու բիզնեսի զարգացմանը։
Իրականացնել տեխնիկական գիտելիքների տարեկան ատեստավորման միջոցառումներ։
Կազմակերպել աշխատակիցների արդյունավետոթյան տարեկան ֆորումներ և բացահայտել ընկերության տաղանդրներին։
Մշակել և վերահսկել աշխատակիցների գիտելիքների և հմտությունների զարգացմանն ուղված ծրագրերի բյուջեն և ապահովել բյուջեի էֆեկտիվ օգտագործումը:
Պատրաստել և ներկայացնել հաշվետվություն աշխատակիցների զարգացմանն ուղված ծրագրերի իրագործման վերաբերյալ։
Անհրաժեշտ հմտություններ
Պլանավորման և կազմակերպման հմտություններ
Ռազմավարական մտածողություն
Առաջնորդության և կառավարման հմտություններ
Բիզնես հասկանալու կարողություն
Հարաբերություններ կառուցելու և բանակցություններ վարելու հմտություններ
Էֆեկտիվ հաղորդակցության հմտություններ
Փոփոխությունների կառավարման կարողություն
Ազդեցության հմտություններ
Դասավանդման հմտություններ
Հաշվետվություններ կազմելու գիտելիքներ
ետաքրքրասիրություն և ձգտում շարունակ զարգանալ
Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլեկտրոնային հասցեին` նամակի subject հատվածում նշելով “Գիտելիքների և հմտությունների կառավարման ղեկավար”
Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք iab.academy-ի միջոցով: